• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

15 փետրվարի, 2013

Ներբեռնել մասնակցության հայտաձեւը

2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին/ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:

2013 թվականին վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով.

  • առկա` Հայաստանում, մեկամսյա ժամկետում
  • հեռավար (on-line)

1. Մեկամսյա վերապատրաստում Հայաստանում.

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ մեկամսյա ծրագրերով.

  • Ուսուցում մանկապարտեզում
  • Ուսուցում մեկօրյա դպրոցում
  • Դպրոցների կառավարում
  • Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)
  • Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում (երկրորդ մակարդակի ծրագիր` վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers)

«Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագրին կարող են մասնակցել.

  • Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ,
  • տեսուչներ
  • ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:

«Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագրի մասնակիցներին տրվելու է տեղերում տարրական ուսուցման վերապատրաստում իրականացնելու իրավունքը հաստատող ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայական:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը, և Հայաստան մուտքի արտոնագրի (մուտքի վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Հայաստան մուտքի օրը համարվում է ծրագրի մեկնարկային օրը` հուլիսի 2-ը: Այն հյուրատան հասցեն, ուր պետք է ժամանեն մասնակիցները կփոխանցվի լրացուցիչ:

Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.

  • հուլիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր
  • հուլիսի` դասընթացների բացում
  • 31 հուլիսի` հյուրատանից ելքի օր:

Մասնակիցներին կընձեռնվի հնարավորություն նույն հյուրատանը մնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար սահմանված զեղչված գներով` հուլիսի 1-ից ավելի վաղ ժամանելու և հուլիսի 31-ից ավելի ուշ մեկնելու պարագայում:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 2-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.

  1. Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է),
  2. Համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:

Մասնակցության պաշտոնական հաստատումները ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով հունիսի 4-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում: Բոլոր խմբերի ուսումնական ծրագրերում ներառվելու են.

  • մանկավարժություն
  • հոգեբանություն

հիմնական առարկաներ

Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

2. Հեռավար վերապատրաստում.

Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:}

Հեռվար վերապատրաստմանը մասնակցելու համար սահմանափակումներ չկան:

Վերապատրաստման ծրագրին դիմելու, տեխնիկական պայմանների, ծրագրի անցկացման ժամկետների և կարգի վերաբերյալ, ինչպես նաև ամփոփոիչ գնահատման ձևի և կարգի մասին տեղեկությունները կտրամադրենք հունիս ամսվա ընթացքում:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.

Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-52-07
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: