• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համահայկական ձմեռային խաղերի կանոնակարգից

26 նոյեմբերի, 2013

Անհրաժեշտ տեղեկատվություն
Համահայկական ձմեռային խաղերի կանոնակարգից

Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում են աշխարհի քաղաքների հավաքական թիմերը:

Ցանկացած երկրի քաղաքացի կարող է մասնակցել Խաղերին, եթե նա՝

  • հայկական ծագում ունի հոր և մոր կողմից,
  • հայկական ծագում ունի միայն հոր կողմից,
  • հայկական ծագում ունի միայն մոր կողմից՝ հետևաբար չունենալով հայկական ազգանուն,
  • ամուսիններ, որոնք ամուսնությունից հետո վերցրել են հայկական ազգանուններ։

Հայկական ազգային անձնագրեր ունեցող բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել Խաղերին:

Քաղաքի մարզական պատվիրակության կազմում այս կամ այն մարզիկին ընդգրկելու հիմնավորման համար մասնակիցը պետք է իր հետ ունենա ազգային անձնագիր կամ այն երկրում մշտական բնակության թույլտվություն (օրինակ՝ այսպես կոչված ՙGreen Card՚), որտեղ գտնվում է Խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքը:

Վերը նշված դրույթները չեն վերաբերում մարզիչներին և մրցավարներին, որոնք կարող են լինել քաղաքացիությամբ կամ ծագումով ոչ հայ:

Համահայկական Խաղերի մասնակիցների համար չկան տարիքային սահմանափակումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է Միջազգային ֆեդերացիաների կանոններով:

Համահայկական Խաղերի մասնակիցները պարտավոր են ունենալ իրենց հետ ապահովագրության վկայական Խաղերի ողջ ժամկետի համար։

Քաղաքային կոմիտեների` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին հասցեագրված` Խաղերին մասնակցության վերջնական անվանական հավատարմագրման դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը:

Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված են 4 մարզաձևեր՝

  • հոկեյի մրցումները թիմային մրցումներ են:
  • դահուկի, լեռնադահուկի և սնոուբորդի մրցումներն անհատական մրցումներ են:

Դահուկ (կանայք և տղամարդիկ):

• Կանայք՝ 5 կմ դասական ոճ
• Տղամարդիկ՝ 10 կմ դասական ոճ

Լեռնադահուկ (կանայք և տղամարդիկ):
• Կանայք՝ հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք
• Տղամարդիկ՝ հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք

Սնոուբորդ (կանայք և տղամարդիկ):
• Կանայք՝ հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք
• Տղամարդիկ՝ հատուկ ոլորավայրէջք, հսկա ոլորավայրէջք

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: