• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2014-2015 ուսումնական տարվա համար հայտարարում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում

25 մայիսի, 2014

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2014-2015 ուսումնական տարվա համար հայտարարում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար: Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կատարվելու է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի համաձայն, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ Կառավարության կողմից պետպատվերի շրջանակներում հատկացվել են 70 համալսարանական /բակալավրիատ/ տեղեր, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:

Պետական պատվերի տեղերից բացի, նույն կարգի համաձայն, սփյուռքահայ դիմորդները հնարավորույթուն ունեն ընդունվելու նաև վճարովի համակարգ, այդ թվում նաև քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Փաստաթղթերի ներկայացման ժամկետը ս.թ հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 22-ն է:

Հայոց լեզվին բավարար տիրապետելու և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ դիմորդներն ընդունվելու են բուհերի նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մեկ տարի ժամկետով:

Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումն սկսել առաջին կուրսից: Գիտելիքների ստուգումներն անցկացվելու են օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 10-ը:

Նախապատրաստական բաժնում և մագիստրատուրայում ուսանելու համար փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը,
հեռակա բաժիններում ուսանելու համար մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը:

Ասպիրանտուրայում ուսանելու համար փաստաթղթերն ընդունվում են բուհերի կողմից նախատեսված ժամկետում:

ՀՀ կառավարության կողմից տրամադրված 70 պետպատվերային տեղերը տրամադրվելու են Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններին /մանկավարժություն, հայագիտություն, մշակույթ/:

Դիմորդները ներկայացնում են`
1/ դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով
2/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի
3/ անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4/ ծննդյան վկայականի պատճենը` հայերեն /ռուսերեն, անգլերեն/ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված կամ մկրտության վկայական,
5/ միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը թվանշաններով հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ, ապոստիլ դրված, անհրաժեշտության դեպքում` հայերեն /ռուսերեն, անգլերեն/ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված
6/ բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին, այն կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից
7/ 3x4 չափսի 4 լուսանկար,
8/ ինքնակենսագրություն/CV/ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով
9/ ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների ցանկ` նշելով հրատարակման ամսաթիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճենը:

Ներբեռնել դիմումի ձևը

Ներբեռնել Կառավարության որոշումը

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: