• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016-2017 ուսումնական տարվա համար հայտարարում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում

31 մայիսի, 2016


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2016-2017 ուսումնական տարվա համար հայտարարում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար: Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կատարվելու է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի համաձայն, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ Կառավարության կողմից 2016թ. Ապրիլի 15-ի N 382-Ն որոշման համաձայն ՀՀ բարձրագուն ուսումնական հաստատություններում /բակալավրիատ/ պետպատվերի շրջանակներում հատկացվել են 70 տեղ, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար դիմորդները:

Պետական պատվերի տեղերից բացի, նույն կարգի համաձայն, սփյուռքահայ դիմորդները հնարավորույթուն ունեն ընդունվելու նաև վճարովի համակարգ, այդ թվում նաև քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Հայոց լեզվին բավարար տիրապետելու և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ դիմորդներն ընդունվելու են բուհերի նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մեկ տարի ժամկետով:

Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումն սկսել առաջին կուրսից: Գիտելիքների ստուգումներն ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվելու են ս.թ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ը:

Առկա ուսուցմամբ բակալավրիատում /2016-2017թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխյատուցմամբ, անվճար / ուսանելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. օգոստոսի 22-ը:

Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով /առաջին կուրսում/ ուսանելու համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ, հեռակա բաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Ասպիրանտուրայում ուսանելու համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտկան ուսումնական հաստատություններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ, նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ:
 

Ներբեռնել հարցաթերթիկը

Ներբեռնել ցուցակը

 Ներբեռնել մագիստրատուրա ֆայլը

 Ներբեռնել ասպիրանտ ֆայլը

 Ներբեռնել պետական քոլեջ ֆայլը

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: