• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2016

31 հոկտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ շարունակում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության 2014թ. ապրիլի 14-ի համագործակցության հուշագրի:

2016թ. մրցանակաբաշխության անվանակարգերն են՝
1. «Մայրենիի պաշտպան» (անհատներ),
2. «Լավագույն հայկական կրթօջախ» (ամենօրյա և մեկօրյա դպրոցներ),
3.«Սփյուռքյան լրատվամիջոցին՝ ՀՀ 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակումների համար» (հոդված, ակնարկ, սյունակ, խմբագրական),
4.«Սիրում եմ քե՛զ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստի գործ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք):

1. «Մայրենիի պաշտպան» անվանակարգի մրցույթի կազմակերպման նպատակն է՝ խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:

2016թ. «Մայրենիի պաշտպան» (անհատների համար) մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքի հայոց լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գրական գործիչներ, բարեսիրական և հայկական կազմակերպությունների գործիչներ, ովքեր աջակցում են մայրենիի պահպանման, տարածման և հայապահպանական ծրագրերին:

2«Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօ¬ջախ¬նե¬րը` ամենօրյա վարժարան, մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց, դասընթաց, խումբ, խմբակ, որոնք բավա¬րա¬րում են հետևյալ չափանիշներին`
• Գրանցված են կամ գործում են հայկական կառույցներին կից (համայնքային, եկեղեցական, համահայկական, հայկական հասարակական կազմակերպություններին) որպես ամենօրյա կրթօջախներ, մեկօրյա (շաբաթօրյա, կիրակնօրյա) դպրոցներ, դասընթացներ, խմբեր, խմբակներ, նախադպրոցական, մասնագիտացված կրթական հաստատութ¬յուններ, տեղի բնակավայրերի տարբեր կրթական հաստատություններում, մանկապատանեկան կենտրոններում՝ համապատասխանաբար որպես խմբակներ, ֆակուլտատիվ/կամընտրական պարապմունքներ:
• Գործում են առնվազն երեք տարի:
• Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն:
• Ներկայացնում են հայտադիմում-հարցաթերթիկը՝ ներկայացված հարցաշարին համապատասխան և ուղարկում նախարարության համապատասխան էլեկտրոնային կամ փոստային հասցեներով:

3. «Սփյուռքյան լրատվամիջոցին՝ ՀՀ 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակումների համար» (հոդված, ակնարկ, սյունակ, խմբագրական) մրցույթի նպատակը լրատվամիջոցների՝ նշված թեմայով լավագույն հրապարակումների գնահատումն է, դրանով իսկ՝ սփյուռքյան ԶԼՄ-երի աշխատանքների խրախուսումը:
մրցույթին կարող են մասնակցել
• տպագիր լրատվամիջոցներ (թերթ, հանդես)
• հեռուստաալիք/հեռուստաժամ
• ռադիոալիք/ռադիոժամ
• համացանցային լրատվամիջոց
• բլոգ:

Լրատվամիջոցները ներկայացնում են 2016թ. հրապարակումները և գործունեության ամփոփագիրը, որը կարող է արտահայտված լինել հոդվածաշարերի, հրապարակախոսական, վերլուծական նյութերի, հարցազրույցների, մշտական խորագրերի, ակնարկների, ֆոտո-տեսանյութերի, հաղորդումների, հաղորդաշարերի, ուղիղ եթերի, բանավեճերի, հեռուստա-ռադիո կամուրջների, հայկական երաժշտական ծրագրերի (դասական, հոգևոր, ազգագրական, ժողովրդական) և լրատվամիջոցի կազմակերպչական այլ գործունեության (հանրային հանդիպումներ, կլոր սեղաններ, միջոցառումներ, ցույցեր և այլն) միջոցով:
Լրատվամիջոցի 2016թ. գործունեության ամփոփագիրը ներկայացնելիս պետք է մանրամասն թվարկել նյութերի անվանումները, թեմաներն ու քանակը:

4.«Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթը կազմակերպվում է տարիքային երկու խմբի՝ մինչև 14 և 14-18 տարեկան երեխաների, պատանիների ու աղջիկների համար:

Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող աշխատանքներ՝ կերպարվեստ՝ նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք՝ անհատական և խմբային:

Մրցութային աշխատանքների ընտրության չափանիշներն են` ստեղծագործության համապատասխանությունը թեմային, լսարանի վրա հուզական ազդեցությունը, մտքի գեղարվեստական վերարտադրությունը, գեղարվեստական կատարման ստեղծագործական լուծումների ինքնատիպությունը:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով.
1.Համայնքներում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:

2.Երկրորդ փուլում Նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:

Երկրորդ փուլին ներկայացված ստեղծագործությունները զուգահեռաբար տեղադրվում են «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում և նախարարության կայքում, այնուհետև անցկացվում է ինտերնետ-քվեարկություն, որի արդյունքները փոխանցվում են մրցութային հանձնախմբին և ավելացվում մասնակիցների հավաքած միավորներին:

Մյուս աշխատանքների հեղինակները իրավունք ունեն մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ` ձեռարվեստ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք: Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով (Word ֆորմատով, վերին և ստորին լուսանցքները՝ 2, աջ և ձախ լուսանցքները՝ 2.5, տպատառի չափը՝ 14 pt, ինտերվալը՝ 1)։
Երգը կամ երաժշտական ստեղծագործությունը ներկայացվում են տեսաերիզով, իսկ բանաստեղծություններն ու պատմվածքները թղթային տարբերակով կամ էլեկտրոնային։

Ուղարկված աշխատանքները չեն վերադարձվում:
Կերպարվեստի՝ նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստի, դիզայնի մրցույթը կամփոփվի երևանյան ցուցասրահներից մեկում ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմամբ:

Աշխատանքները կարող են ներկայացվել նաև անձամբ կամ ուղարկվել փոստով։
Տիտղոսաթերթի վրա նշվում է՝
- Ազգանուն, անուն, հայրանուն
- Ծննդյան թիվը
- Հասցե, հեռախոս
- Էլեկտրոնային փոստի հասցեն
-Ուսումնական հաստատության անվանումը, վայրը, հասցեն և հեռախոսահամարը
- Ղեկավարի, ուսուցչի անուն, ազգանունը
- Համայնքը /տարածաշրջանը/:

2016թ. յուրաքանչյուր անվանակարգի համար գործելու են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:

Բոլոր անվանակարգերով մրցութային հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. դեկտեմբերի 15-ը, որից հետո հայտեր չեն ընդունվում:

Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն մրցանակները փոխանցելու համար:

«Հայապահպանության գործում ունեցած ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2016թ. հայտարարությունը, հայտերը, հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը տեղադրվում են ՀՀ սփյուռքի կայքում` www.mindiaspora.am և նախարարության «Հայերն այսօր»՝ www.hayernaysor.am էլեկտրոնային թերթում:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
կամ էլեկտրոնային փոստով` ministry@mindiaspora.am; gitakrtakan-diaspora@mail.ru, gitakrtakan.diaspora@yandex.com.

Ներբեռնել “Լավագույն հայկական կրթօջախ”
Ներբեռնել “Մայրենիի պաշտպան”
Ներբեռնել Լավագույն հրապարակում1
Ներբեռնել Լավագույն հրապարակում2

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: