• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Չարչօղլյանի այցը Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ուսումնական հաստատություն

11 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 9-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այցելեց Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպում ունեցավ ուսումնական կենտրոնի ղեկավարի և այնտեղ ուսանող հայ կուրսանտների հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին՝ ակադեմիայի ղեկավար գեներալ-մայոր Դիմիտրիոս Ալևիզոսը նշեց, որ իրենց համար առանձնահատուկ պատիվ է ընդունել ՀՀ դեսպանին: Նա տեղեկացրեց, որ ռազմակրթական ուսումնական հաստատությունը Հայաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ՝ միաժամանակ բարձր գնահատելով ակադեմիայում ուսանող հայ կուրսանտների պատրաստվածությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց հայ-հունական ռազմական համագործակցության ռազմաուսումնական բաղադրիչը և նշեց, որ ակադեմիան ավարտած հայ կուրսանտները հայկական բանակում իրենց դրսևորում են լավագույնս: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Ակադեմիայի ղեկավարի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Զրույցից հետո գեներալ-մայոր Ալևիզոսի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելեց ակադեմիայի ուսումնական կենտրոն, ծանոթացավ հայ կուրսանտների ուսումնական գործընթացին և առօրյային: Հայ կուրսանտների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ դեսպանը նրանց մաղթեց հաջողություն ուսման մեջ և հորդորեց բարձր պահել հայ զինվորականի ու ապագա սպայի պատիվը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: