• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարությունը

21 փետրվարի, 2017

ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարությունը 21.02.2017 ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ` 2015/2016 ուսումնական տարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման (բակալավրի կրթական աստիճանի համար) մասնակցելու նպատակով 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է դիմորդների փաստաթղթերի ընդունելություն: Դիմում հայտը լրացվում, և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից: Քննական թերթը ստանալու համար (2017թ. ապրիլի 27-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում) շրջանավարտը ներկայանում է անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և դիմում-հայտը լրացնելիս տրված ստացականը, որի համար շրջանավարտը ստորագրում է գրանցման մատյանում: Դիմողները դիմում-հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևայլ փաստաթղթերը. ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) բնօրինակը` պատճենի հետ միասին, բ) ներդիրի (միջուկի) բնօրինակը` պատճենի հետ միասին, գ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը` պատճենի հետ միասին, դ) 2 լուսանկար (3x4 սմ չափսի): Ըստ անհրաժեշտության` քննությունների կազմակերպման և անցկացման ընդունող հանձնաժողովի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր: Ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ամփոփիչ արհեստավորման քննությունները կազմակերպվելու են 2017թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում: Փաստաթղթերն ընդունվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե` 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 312 սենյակ)` 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 15-ը (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 11:00-ից 16:00-ն (ընդմիջում` ժամը` 13:00-ից 14:00-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 58-95-26, (010) 52-56-62 հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջից http://www.edu.am/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: