• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»

06 փետրվարի, 2018

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ» Համահայկական մանկապատանեկան նկարչական VIII մրցույթ-փառատոնի Համահայկական մանկապատանեկան նկարչական VIII մրցույթ-փառատոնը նվիրվում է Երևանի 2800-ամյակին և Հայաստանի պատմական մայրաքաղաքներին: Մրցույթ-փառատոնն առաջարկում է լայն անդրադարձ կատարել Հայկական լեռնաշխարհի տարբեր դարաշրջանների մայրաքաղաքներին: Պատմությունը պահպանել է մայրաքաղաքների կառուցման, գոյության ծաղկման և անկման բազմաթիվ գունագեղ պատկերներ: Մայրաքաղաքներն ուրույն տեղ են գրավել գրականության, երգ-երաժշտության, ժողովրդական բանահյուսության մեջ: Ե՛վ պատմական մայրաքաղաքները, և՛ ներկայիս Երևանը հայտնի են իրենց ճարտարապետությամբ, այնտեղ ապրում և գործում էին ականավոր պատմական, գրական, գիտական դեմքեր: Ուստի մասնակիցները կարող են գեղագիտական անդրադարձ կատարել պատմական բոլոր դրվագներին, արվեստի կոթողներին, գործիչներին, ընդունելի է բանաստեղծների և գրողների ստեղծագործություններում ստեղծված պատկերների ներկայացումը, պատմական և տարածական զուգակցումները: Փառատոնում հատուկ տեղ կունենան նաև ապագա երևակայական Երևանի պատկերները: Խրախուսվում են նախագծային աշխատանքները: Մրցույթ-փառատոնի մասնակիցները Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր. •6-13 •14-18: Մրցույթ-փառատոնի անցկացման կարգը Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև 2018 թ. հունիսի 15-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդես(ներ)ի կազմակերպման և կատալոգի տպագրման համար: Երկրորդ փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար: Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները: Ստեղծագործությունների գնահատման հիմքերը Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է տեխնիկական և բովանդակային պահանջների համապատասխանությանը, գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին, պատմական կամ պատմամշակութային նյութի իմացությանը: Նկարները պետք է լինեն A2 (420x594մմ) կամ A3 (297x420մմ) չափի: Նշված չափերին չհամապատասխանող աշխատանքները մերժվելու են: Չափսերի մասին տեղեկություն չուղարկած հայտերը չեն դիտվելու: Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն), ցանկացած նկարչական նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն): Ստեղծագործությունների ներկայացման պայմանները Առաջին փուլում աշխատանքների պատկերները PDF կամ JPG ձևաչափով ուղարկվում են Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից սպասարկվող nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեյին մինչև 2018 թ. hունիսի 15-ը ներառյալ: Պատկերների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առցանց ալբոմում (օրինակ` GoogleDrive, Picassa, 4shared.com և այլ): Առաջին փուլում պատկերը ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները. 1.PDF կամ JPG ֆայլերը ունենան նկարի հեղինակի ազգանունը և անունը` որպես ֆայլի անվանում, 2.էլեկտրոնային նամակում նշված լինի ստեղծագործության անվանումը, չափը և տեխնիկան, հեղինակի անուն, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից) և կապի միջոց` էլ. հասցե, հեռախոսահամար, հասցե: 3.նկարչություն դասավանդող մանկավարժի անուն, ազգանունը: Նույն տեղեկությունները պետք է լինեն նաև փակցված ստեղծագործության վրա ետևի մասում` բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ: Երկրորդ փուլում ընտրված աշխատանքների բնօրինակները մինչև սեպտեմբերի 1-ը փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Գեղագիտության ազգային կենտրոնին. National Centre of Aesthetics, Children's art museum, Abovyan 13, Yerevan, 0001, Armenia Yerevan, 0001, Երևան, Աբովյանի 13, Գեղագիտության ազգային կենտրոն, Մանկական ստեղծագործության թանգարան Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը: Պարգևները՝ Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրքը (կատալոգ): Երկրորդ փուլում հաղթողները կստանան ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր: Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը NԳործողություն/Ժամկետ 1.Առաջին փուլում աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ 2018թ. hունիսի 15 2.Առաջին փուլի արդյունքների ամփոփում 2018թ. հուլիսի 15 3.Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետ 2018թ. սեպտեմբերի 1 4.Ցուցահանդես(ներ)ի կազմակերպում առաջին՝ 2018թ. հոկտեմբերին 5.Հաղթողների հայտարարում, պարգևատրում և փակման արարողություն 2018թ. դեկտեմբեր (պայմանական) Հավելյալ հարցերով կարելի է դիմել. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն. հեռ. +374 10 58-13-91 ֆ‎աքս. +374 10 52-73-43 Էլ.փոստ. spyurq@yahoo.com Կայքէջ. www.edu.am Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ» Գեղագիտության ազգային կենտրոն. հեռ. +374 99 73-18-26 Եվա Խաչատրյան Էլ.փոստ. nkarchakan@gmail.com Կայքէջ. www.nca.am Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: