• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Աթենքի Պանդիոյի անվան քաղաքական և հասարակական գիտությունների համալսարանի ռեկտորի հետ

19 նոյեմբերի, 2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը  Աթենքի Պանդիոյի անվան քաղաքական և հասարակական գիտությունների համալսարանի ռեկտորի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 19-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Աթենքի Պանդիոյի անվան քաղաքական և հասարակական գիտությունների համալսարանի ռեկտոր` պրոֆեսոր Խրիստինա Կուլուրիի և ուսումնական հարցերի և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր` պրոֆեսոր Մարիա Մենգ-Պապանտոնիի հետ։
 
Դեսպան Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորեց նման հանդիպումները գիտակրթական ոլորտում երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։
 
Դեսպանն ընդգծեց գիտական ոլորտի նշանակությունը երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչման գործում՝ նշելով վերջին ժամանակահատվածում դեսպանության կազմակերպած գիտական և ակադեմիական միջոցառումները:
 
Զուցակիցներն անդրադարձան հայաստանյան գիտակրթական հաստատությունների հետ Պանդիոյի համալսարանի համագործակցությունն ընդլայնելու, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու ծրագրերի: 
 
Տկն․ Կուլուրիին, իր հերթին, նշեց, որ Պանդիոյի համալսարանն ունի պայմանագրերի վրա հիմնված համագործակցության բազմամյա հարուստ փորձ և պատրաստակամ է ընդլայնել այդ համագործակցությունը։ Տկն․ Մենգ-Պապանտոնին ևս, անդրադառնալով համալսարանի միջազգային համագործակցությանն, ընդգծեց հարավկովկասյան տարածաշրջանի հանդեպ աճող հետաքրքրությունը։
 
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում վերջին գիտական զարգացումները, կարծիքներ փոխանակեցին ակադեմիական զարգացումների շուրջ գործընթացների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը նվիրաբերեց հայկական մշակույթի և հայոց պատմության վերաբերյալ մի շարք գրքեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: