• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացումը Կրետեում

04 սեպտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես։


Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հունական ուղղափառ եկեղեցու, Հունաստանի խորհրդարանի, Կրետե կղզու տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։


Ցուցահանդեսի բացմանը խոսք ունենալով դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վահե Գաբրիելյանի կողմից նկարահանած լուսանկարների ցուցահանդեսի նախապատմությունը, որը 500-ից ավել լուսանկարներով և ընդարձակ նկարագրությամբ և բազմալեզու հրատարակմամբ լույս է տեսել Երևանում երկու հատորով ավելի վաղ, իսկ 2023 թթ-ին առաջին անգամ 50 ընտրված լուսանկարների ցուցահանդեսով ներկայացվել է Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից Աթենքում։


Դեսպանը նշել է, որ առաջիկա օրերին Կրետեի հայկական եկեղեցում սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքների զետեղումը, ինչը հազարավոր այցելուներ է ապահովելու։ Վերջիններս հնարավորություն կունենան միաժամանակ ծանոթանալու նաև հայկական նյութական և ոչ նյութական մշակութային հարուստ և բացառիկ ժառանգությանը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ։


Ցուցահանդեսի պաշտոնական ներկայացմանը հաջորդել է հայկական ազգային տարազներով տիկնիկների ցուցահանդեսի բացումը և դրանց ներկայացումը Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: