• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանի մաս կազմող Լովերդոսի թանգարան

29 սեպտեմբերի, 2025
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանի մաս հանդիսացող Լովերդոսի թանգարան։
 
Դեսպան Մկրտչյանը թանգարանի գլխավոր տնօրեն Եկատերինա Դելապորտայի հետ շրջայց է կատարել Լովերդոսի թանգարանում, ծանոթացել այստեղ ներկայացվող բացառիկ ցուցանմուշներին։
 
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են առաջիկայում դեսպանության հետ համագործակցաբար միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները։ Միաժամանակ քննարկման առարկա է եղել Հայաստանի հետ միջթանգարանային համագործակցության հաստատումն ու զարգացումը։ Դեսպան Մկրտչյանը մատնանշել է այդ ուղղությամբ Հունաստանի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած պաշտոնական այցի ընթացքում։
 
Տիկին Դելապորտան ջերմությամբ վերհիշել է նախկինում երկու անգամ իրենց թանգարանում հայկական մշակութային թեմաներով կազմակերպված խոշոր ցուցահանդեսները, որոնք անցել են մեծ հաջողությամբ։
 
Այցելության ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրերի համար նախատեսված հուշամատյանում կիսվել է իր տպավորություններով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: