• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպություն (EPLO)

22 հոկտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպություն (European Public Law Organization- EPLO), որին կից գործում է նաև Եվրոպական իրավունքի և կառավարման դպրոցի Աթենքի մասնաճյուղը։


Դեսպան Մկրտչյանը հանդիպել է EPLO-ի տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆ․ Սպիրիդոն Ֆլոգայտիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է կազմակերպության արտաքին կապերի ղեկավար, դեսպան Փանոս Կալագերոպուլոսը։


Հանդիպմանը քննարկվել են EPLO - European Public Law Organization -ի հետ Հայաստանի համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը։ Սպիրիդոն Ֆլոգայտիսը գոհունակությամբ է նշել, որ կազմակերպությունը Հայաստանի հետ վերջին տարիներին արդյունավետ համագործակցություն է ձևավորել։ Համագործակցությունը ներառում է պետական կառույցների հետ համագործակցությունը, ԲՈՒՀ-երի հետ հարաբերությունների հաստատումը և Հայաստանից քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար կրթաթոշակների տրամադրումը, դեսպանության հետ համագործակցությունը տարբեր համատեղ միջոցառումներ կազմակերպելիս։


Դեսպանն իր երախտագիտությունն է արտահայտել Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար` հավելյալ կարևորություն տալով նաեւ Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի հետ հարաբերությունների կայացմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: