• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական և բյուզանդական-հունական քրիստոնեական մշակույթին նվիրված տեսաձայնային ցուցահանդես Աթենքում

05 դեկտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և հովանու ներքո, Աթենքի «Մելինա» մշակութային կենտրոնում անցկացվեց բացառիկ տեսաձայնային ցուցահանդես, որը նվիրված է հայկական և բյուզանդական-հունական քրիստոնեական մշակույթին։ Ցուցահանդեսի հեղինակն է անվանի հայազգի երաժիշտ և լուսանկարիչ Սարո Զավենը։


Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի, Հունաստանի և մերձավորարևելյան միջնադարյան եկեղեցիների լուսանկարները` համապատասխան քրիստոնեական երաժշտական ավանդույթների ժամանակակից ներկայացմամբ։


Միջոցառմանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ ընդգծելով Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային համագործակցության կարևորությունը և իր գնահատանքը հայտնելով արվեստագետին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ պատվել են միջոցառումը։


Դեսպանն անդրադարձավ ֆոտոցուցահանդեսի առանձնահատկություններին, մասնավորապես եկեղեցիներում լուսային արտացոլմանը պատկերներում, ինչը գեղագիտական բացառիկ հետաքրքրություն է իրենից ներկայացնում։ Դեսպանն ընդգծեց նաև, որ երաժշտական պատումների մեջ տեղ են գտել նաև 2019-20 թթ Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ, ամերիկյան DELOS Music ընկերության արտադրությամբ և Լատվիայի ռադիոյի երգչախմբի կատարմամբ Կոմիտաս Վարդապետի Սուրբ Պատարագից հատվածներ։


Այնուհետև կազմակերպվեց փոքր ընդունելություն, որի ընթացքում հյուրերին մատուցվեցին ավանդական հայկական խմիչքներ։


Ցուցահանդեսը (երաժշտական ուղեկցությամբ) բաց կլինի այցելուների համար մինչև 2025 թ. դեկտեմբերի 13-ը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: