• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է ու ելույթով հանդես եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

29 մայիսի, 2022

Մայիսի 29-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է ու ելույթով հանդես եկել Հունաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), ՌԱԿ-ի Հայ իրավանց ազգային խորհրդի կողմից կազմակերպված և Հունահայոց թեմի Առաջնորդարանի հովանու ներքո տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Կից ներկայացնում ենք դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքն ամբողջությամբ:

Հայր սուրբ, Վերապատվելի, հարգելի փոխնախարար, խորհրդարանի անդամներ,

Ձերդ Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպելու և մեզ հրավիրելու համար: Պետք է նշեմ, որ դժվարանում եմ թվարկել, թե այն Հայոց ցեղասպանության 107-րդ հիշատակին նվիրված իմ մասնակցությամբ որերորդ միջոցառումն է: Սակայն մի բան հստակ է, որ ցեղասպանության հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներն ինձ համար ունեն հավասար կարևորություն և երբ հնարավոր է, մենք մասնակցում, ինչպես նաև կազմակերպում ենք միջոցառումներ, որոնց նպատակն է ցեղասպանության զոհերի հիշատակումը, ինչպես նաև ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության տարածումը:

Մենք մեր զոհերին հիշատակում ենք որպես նահատակներ, քանի որ 2015թ. պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ սրբադասման արարողության ժամանակ, նրանք սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից:

1915թ-ին 1,5 միլիոն հայեր ցեղասպանության են ենթարկվել միայն իրենց ով լինելու համար: Նրանք բնաջնջվել են իրենց ծագման և կրոնական պատկանելիության համար: Նորին Սրբություն Բենեդիկտոս 15-րդ Պապը 1915թ-ին ասել է.՛՛Տարաբախտ հայ ժողովուրդը գրեթե լիովին կործանման է հասցվել՛՛ Թուրքիայում:

48 ուղղափառ հայ եպիսկոպոսներ եւ 4500 քահանաներ են սպանվել, իսկ ցեղասպանությունից հետո ավելի քանի 2200 հայկական եկեղեցիներ կողոպտվել և կործանվել են: Այսպիսով, դա ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ հանցագործություն էր:

1916 թվականի օգոստոսին Սալոնիկի իր բնակարանում ընդունելով հայ պատվիրակներին` Էլեվթերիոս Վենիզելոսը, մասնավորապես հետևյալ կերպ է արտահայտվել.

“Հայ ազգին շատ լավ եմ ճանաչում և միշտ հետևել եմ նրա կրած անտանելի չարչարանքներին, որոնք իրագործվում են թուրքական բարբարոս կառավարության ձեռքով, սիստեմատիկ կերպով: Դրա վկայությունն են անցյալ տարվա տեղահանությունը և ջարդերը: Քաջ գիտեմ այն հոգեկան վիշտը, որն ամեն հայ կրում է իր մեջ: Այսօր, համաձայն մեր ունեցած ամբողջական տեղեկության, մեկ միլիոն հայեր տեղահանված և կոտորված են: Ուստի, իմ Ժամանակավոր Կառավարության հոգածության ներքո գտնվող հայերը, ամեն գնով պետք է ունենան պաշտպանություն, դրանում վստահ եղեք և հայ հասարակությանն ուղղեք իմ ողջույնները:”

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը այժմ դիտվում են որպես այլ ցեղասպանությունների կանխարգելման հիմնական տարրեր: Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, քանի դեռ զոհերին ոճրագործների հետ հավասարեցնելու փորձեր են կատարվում, մարդկությունը հանցագործությունների հանցագործության՝ ցեղասպանության կրկնության սպառնալիքի առջև է կանգնած:

107 տարի է անցել երկրի երեսից հայությանը ջնջելու փորձ կատարելու ժամանակից, սակայն մենք շարունակել ենք ապրել, արարել և բարգավաճել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Սակայն, մյուս կողմից մենք նորից ականատեսն ենք լինում, այս անգամ Արցախում, հայության ապրելու իրավունքը կասկածի տակ առնելու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին, որոնց առավել սարսափելի արտահայտչաձևը 44-օրյա պատերազմն էր: Բնականաբար մեզանից կախված ամեն բան պետք է ներդնենք նման զարգացումները հետագայում կանխելու նպատակով: Միաժամանակ մտապահելով անցյալը և մշտապես հիշելով մեր պատմությունը՝ մենք պետք է ընթանանք դեպի ապագա, ուր հավատն ու հանդուրժողականությունն առավել շատ է, հատկապես մեր հասարակության տարբեր շերտերի միջև: Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական ուժերով, միասնական օրակարգով հանդես գալու օրհասական անհրաժեշտությանն է բախվել: Այս խոսքերը հավասարապես վերաբերում են նաև հունահայ համայնքին: Եվ մենք, մեզանից յուրաքանչյուրը, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ինչպես կարող ենք նպաստել այդքան բաղձալի միասնականությանը: Ձախողելու իրավունք մեզ տրված չէ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: