• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվեց Թոմաս Սիդերիսի "Լեռնային Ղարաբաղի նռները" վավերագրական ֆիլմի ցուցադրմանը

01 հունիսի, 2022

Հունիսի 1-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Արմենիկա» ամսագրի և Հունաստանում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հրավերով ներկա գտնվեց հույն հայտնի լրագրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմի ցուցադրմանը։ Աթենքի Studio New Star Art Cinema կինոթատրոնում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, հույն մտավորականներ, հայ հոգևոր դասի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արտո Սեմմաշը, «Արմենիկա» ամսագրի ներկայացուցիչ Խրիստոս Ռանդավելլասը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունեց միջոցառման մասնակիցներին, հյուրերին և ներկաներին ու շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսին: Դեսպանն ընդգծեց ֆիլմի կարևորությունը` նշելով, որ ֆիլմում ցուցադրվում է այն իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնելու և պատկերացնելու հայության առջև ծանրացած մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու պատերազմի ողբալի էջերը` ֆիլմի հերոս հասարակ մարդկանց և զինվորների կարճ, բայց բովանդակալից պատմություններով:

Դեսպանը նաև անդրադարձավ ֆիլմում արծարծված հայ ռազմագերիների խնդրին` շեշտելով, որ հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից գործած պատերազմական հանցագործությություններին, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել:

Ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսն իր խոսքում նշեց, որ դեմ լինելով բռնության ցանկացած դրսևորման` փորձել է կենտրոնանալ մարդկային ճակատագրերի վրա` ընդգծելով, որ իր ֆիլմը նախ և առաջ մարդակենտրոն բնույթ է կրում: Թոմաս Սիդերիսն իր երախտագիտությունը հայտնեց Հունաստանում ՀՀ դեսպանությանը` ֆիլմի ցուցադրման գործում ցուցաբերված աջակցության ու օգնության համար՝ հավելելով, որ նախատեսում է վերադառնալ Հայաստան՝ նկարահանելու ևս մեկ վավերագրական ֆիլմ:

Ելույթներին հաջորդեց հարցուպատասխան հանդիսատեսի հետ: Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության պատմությանը, ներկա փուլին, կարգավորման ուղիներին, միջնորդների դերակատարությանը և վերջին ժամանակներում տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: