• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումներն Ալբանիայում

07 հունիսի, 2022

Հունիսի 7-ին Տիրանայում այցելությամբ գտնվող Ալբանիայում նորանշանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Շչիպե Բերիշայի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող նոր նախագծերին ու նախաձեռնություններին:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է դեսպան Մկրտչյանին, որ ներկայումս նորաբաց կենտրոնում ուսանում են ավելի քան 1000 ուսանողներ և առկա մեծ պահանջարկի միտումով դիտարկվում է ավելի մեծ կենտրոնի բացման միտքը մոտ ապագայում, որտեղ կուսանեն ավելի քան 4000 ուսանող:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունել է «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման առիթով և ընդգծել կենտրոնի գործունեության ուրույն դերակատարությունը երկու երկրների միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում:

Նույն օրը երեկոյան դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Ալբանիայի համայնքի նախագահ Ծովասար Չաքմաքչյանը և Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարուժան Փիրանյանը ողջունել և շնորհավորել են Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեցին հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է Ալբանիա իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը, հանգամանալից կերպով անդրադարձել իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռանրկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-ալբանական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Ալբանիայի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ալբանահայության կարևոր դերը, հատկապես՝ գիտական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ներկաների բոլոր հարցերին։

Նույն օրը դեսպան Մկրտչյանը ծավալուն հարցազրույց է ունեցել Ալբանիայի հանրային ռադիո-հեռուստատեսության գլխավոր ալիքով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: