• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտի առցանց քննարկմանը

05 հուլիսի, 2022

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտի հնգամյակին նվիրված առցանց քննարկմանը

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտի հիմնադրման հնգամյակին նվիրված առցանց միջոցառում, որին հրավիրված էր և ուղերձով հանդես եկավ նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Իր ուղերձում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտին գործունեության հնգամյակի կապակցությամբ և ընդգծեց, որ, հիմնելով իր քույր կազմակերպությունները աշխարհի տարբեր անկյուններում, այն ստանում է միջազգային բնույթ, ինչը հաջող գործունեության ցուցանիշ է: Դեսպանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաև հիմնել ինստիտուտի հայկական մասնաճյուղը:

Հայաստանի Հանրապետության դեսպանը կարևորեց մշակութային դիվանագիտության դերը թե´ միջպետական հարաբերություններում և թե´ միջազգային ասպարեզում ներկայացվող երկրի հեղինակության, դիրքերի ամրապնդման, արտաքին քաղաքական օրակարգային հարցերը առաջ մղելու հարցում: Դեսպանը սեփական աշխատանքային փորձից օրինակներ բերեց, որոնք նպաստել են Հայաստանի դերի և իմիջի բարձրացմանը գործուղված երկրներում, ինչպես նաև մեծ դեր են խաղացել արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի առաջ մղման խնդրում: Տիգրան Մկրտչյանը նաև ներկայացրեց մշակութային դիվանագիտության այնպիսի ծրագրեր, որոնք ներկայացման ձևաչափում լինելով լոկալ կամ տեղային՝ կարճ ժամանակահատվածում ստացել են գլոբալ բնույթ, արժանացել համաշխարհային մամուլի ուշադրությանը և մեծ տարածում են գտել:

Դեսպանն իր խոսքի ավարտին նշեց, որ Հայաստանի և Հունաստանի նման երկրները կարիք ունեն մշակութային դիվանագիտությունը հռչակելու որպես կարևոր ռազմավարական ուղղություն և ներառելու կառավարական ծրագրերում: Իսկ միջազգային հարթակներում այս երկրները ծավալում են ակտիվ համագործակցություն, ինչպիսի օրինակ է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որն էլ ավելի ակտիվ դրսևորվելու ներուժ ունի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: