• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանի «ERT» հանրային հեռուստաալիքի բացառիկ հարցազրույցը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ

17 սեպտեմբերի, 2022
Հունաստանի «ERT» հանրային հեռուստաալիքի բացառիկ հարցազրույցը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հունաստանի «ERT» հանրային հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում կոչ է արել միջազգային հանրությանը պատժել Ադրբեջանին և Թուրքիային՝ որպես Հայաստանում արյունահեղության համապատասխանատուների։
Ստորև ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի բացառիկ հարցազրույցը Հունաստանի հանրային հեռուստաալիքի լրագրող Յանիս Մութսիոսի հետ:
 
Լրագրող: Մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական գործողությունների։ Ի՞նչն էր այս նոր բախման դրդապատճառը:
 
Դեսպան Մարուքյան: Այն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, այլ բացահայտ ներխուժում է Հայաստանի Հանրապետություն և ագրեսիվ գործողություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ: Ես կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի մոտ 40 կիլոմետրը հայտնվել է օկուպացիայի մեջ, և այժմ այդ տարածքը ընդարձակվել է՝ ընդլայնվելով դեպի Հայաստանի այլ տարածքներ։
 
Լրագրող: Թուրքիան, սակայն, պնդում և մեղադրում է, որ այս տարի Հայաստանն է սկսել պատերազմը։ Ո՞րն է Ձեր պատասխանը։
 
Դեսպան Մարուքյան: Դա իսկապես ծիծաղելի է։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը տիրապետում են ողջ տեղեկատվությանը առ այն, որ Ադրբեջանն է հարձակվել, որ Ադրբեջանն է հարձակվողը, և որ Հայաստանը կապ չունի դրա հետ։ Սա միանգամայն չպատճառաբանված հարձակում է։
 
Լրագրող: Որքանո՞վ է փխրուն Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարը: Նաև որքանո՞վ է փխրուն իրավիճակը՝ Հայաստանի կառավարության հետ կապված։
 
Դեսպան Մարուքյան: Զինադադարը չափազանց փխրուն է, և ռազմական գործողություններ կարող են վերսկսվել ցանկացած պահի և շարունակվել։
 
Լրագրող: Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ խաղաղ գործընթաց սկսելու՝ իմանալով, որ Թուրքիան նրանց կողքին է։
 
Դեսպան Մարուքյան: Նրանք պնդում են, որ մեկ ազգ՝ երկու պետություն են: Թուրքիայի նախագահի պնդումները բացարձակապես անհիմն են: Նրանք տիրապետում են տեղեկատվությանը և քաջատեղյակ են, որ առաջինը հարձակվել է Ադրբեջանը, սակայն սատարում են Ադրբեջանին՝ տրամադրելով տեղեկատվություն, անօդաչու թռչող սարքեր, հրահանգիչներ. բոլոր առկա միջոցներով աջակցում են Ադրբեջանի ագրեսիային։ Թուրքիան կրում է պատասխանատվության մեծ մասը, և պետք է աշխատանք տարվի դրա շուրջ:
 
Լրագրող: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսին այս հանգստյան օրերին կայցելի Հայաստան։ Ո՞րոնք են ձեր ակնկալիքներն ԱՄՆ-ից:
 
Դեսպան Մարուքյան: Նենսի Փելոսին կայցելի ժողովրդավարական Հայաստան: Անշուշտ, ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը: Ակնկալում ենք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի բոլոր մշտական անդամների աջակցությունը՝ միջազգային իրավունքի այս բացահայտ խախտման դեմ։ ԱՄՆ-ը կարող են կիրառել ազդեցիկ միջոցներ, ճնշում գործադրել՝ հասկացնելով Ադրբեջանին, որ սա անընդունելի է։
 
Լրագրող: Որքանո՞վ եք Դուք լավատես, որ Ռուսաստանն իրականում կմիջամտի և կհաշտեցնի երկու երկրներին, այն դեպքում, երբ Ուկրաինայում արդեն իսկ կա բաց ճակատ, և միևնույն ժամանակ Ռուսաստանը և Թուրքիան շատ մոտ են միմյանց:
 
Դեսպան Մարուքյան: Սա բարդ իրավիճակ է, և Ադրբեջանի հարձակումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Դուք ինձ հարցնում եք Ռուսաստանի մասին, որի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Մենք բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր ունենք։
 
Լրագրող: Դուք միանգամայն վստահ ե՞ք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ձեր դաշնակիցը:
 
Դեսպան Մարուքյան: Խոսքը հստակ պարտավորությունների մասին է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: