• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստան – Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում Աթենքում

12 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 12-ին Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղ կազմակերպել էին Հայաստան – Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Հունա-հայկական բարեկամության ու Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցությունների անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
 
Միջոցառման համակարգող, հայտնի լրագրող պարոն Կոստաս Պլիակոսն ընթերցեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ողջույնի ուղերձը, որին հաջորդեց հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող տեսահոլովակի ցուցադրում։ Կոստաս Պլիակոսը, կարևորելով դիվանագիտության դերը հատկապես ներկայիս համաշխարհային անվտանգության մարտահրավերների համատեքստում, ընդգծեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Հունաստանի և Եվրամիության հնարավորություններերն ու պատրաստակամությունը։
 
Միջոցառման հիմնական բանախոսներին էին Հայաստանում Հունաստանի առաջին և Հունաստանում Հայաստանի գործող դեսպանները։ Դեսպան Լեոնիդաս Խրիսանթոփուլոսն իր խոսքում ներկայացրեց Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր տեղի ունեցած զարգացումները, իրադարձությունները, երկկողմ հարաբերությունների հաստատման գործընթացը: Անդրադարձավ Հայաստանի համար 90-ականների դժվար տարիններին, մարտահրավերներին և սպառնալիքներին, ինչպես նաև հնարավորություններին:
Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար տիկին Հասմիկ Դաշտոյանն էլ միջոցառման մասնակիցներին ընթերցեց Հունաստանում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի ելույթը։ Դեսպանն իր խոսքում անդրադարձավ վերջին երեք տասնամյակներում հայ-հունական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական շփումներին, հարաբերություններում Հունաստանում հայ համայնքի ունեցած ավանդին, ինչպես նաև խոսք գնաց Հայաստանում փոքրաթիվ, սակայն ակտիվ, հունական համայնի մասին։ Դեսպանն ամփոփեց խոսքն ասելով որ հայ-հունական հարաբերություններն այնչափ առաջընթաց են ապրես այս տարիներին, որ «առկա են բոլոր նախապայմանները այդ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու՝ հաղորդելով դրանց ռազմավարական բնույթ»։
 
Ողջույնի խոսքերով հանդես եկան Հունա-հայկական բարեկամության ընկերակցության նախագահ Անդոնիոս Պավլիդիսը, իշխող՝ «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսը, հիմնական ընդդիմադիր «Սիրիզա – Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Յանիս Ամանատիդիսը, «ՊԱՍՕԿ-Փոփոխության շարժում» կուսակցության մամուլի խոսնակ Դիմիտրիս Մանդզոսը` կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի անունից:
Անտոնիոս Պավլիդիսն իր խոսքում կարևորեց երկու բարեկամ երկրների համագործակցությունը և Հունա-հայկական ընկերակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում։ Անդրադարձավ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վերջին ագրեսիային և միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությանը։ Դիմիտրիս Մարկոպուլոսն անդրադարձավ դարերի խորքից եկող հայ-հունական հարաբերությունների պատմությանը։ Նա իր խոսքում խստորեն դատապարտեց նաև Հայաստանի դեմ ծավալված ագրեսիան, որը իրականացվում է թե՛ տեղեկատվական և թե՛ այլ հիբրիդային ձևերով: Յանիս Ամանատիդիսն անդրադարձավ միջխորհրդարանական դիվանագիտությանը, միջխորհրդարանական խմբերի համագործակցությանը, ներկայացրեց գրանցած արդյունքները։ Դիմիտրիս Մանդզոսը՝ Նիկոս Անդրուլակիսի անունից, ողջույնի խոսք հղեց միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ընդգծելով, որ հայ-հունական հարաբերությունները եղել և մնում են կայուն և բարեկամական։
 
Բոլոր ելույթ ունեցողները խստորեն դատապարտեցին ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հայ ժողովրդի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան` կոչ անելով միջազգային հանրությանը հատկապես` ԵՄ-ին հստակ դիրքորոշում որդեգրելու և գործնական քայլեր ձեռնարկելու` ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուղղությամբ: Միաժամանակ բանախոսներն ընդգծեցին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության էլ ավելի ընդլայնելու և խորացնելու կարևորությունը`շեշտը դնելով քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և տնտեսական ոլորտների վրա:
Միջոցառմանը հաջորդեց ընդունելություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: