• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սալոնիկում նշվել է Միավորված ազգերի կազմակերպության օրը

24 հոկտեմբերի, 2022

Այսօր Սալոնիկում մի շարք պաշտոնատար անձանց մասնակցությամբ նշվել է Միավորված ազգերի կազմակերպության օրը:

Միջոցառումը կազմակերպվել էր Կենտրոնական Մակեդոնիայի մարզկենտրոնի կողմից 3-րդ բանակային կորպուսի՝ հերոսներին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ ծաղկեպսակ զետեղեց ներքին գործերի փոխնախարար (Մակեդոնիայի և Թրակիայի մարզերի պատասխանատու) Ստավրոս Կալաֆատիսը։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից միջոցառմանը մասնակցեց Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Ակիս Դագկազյանը:

1945 թվականի հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրն է, որը մինչ օրս միջազգային իրավունքի «Սուրբ Ավետարանն» է հանդիսանում։ Հայաստանը 1992 թվականի մարտի 2-ից ՄԱԿ-ի լիիրավ անդամ է:

Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի նամակը ներկայացնում ենք ստորև.

…Միավորված Ազգերը (Կազմակերպությունը) հույսի արդյունք է:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համաշխարհային հակամարտությունից դեպի համաշխարհային համագործակցություն անցնելու հույսն ու վճռականությունը:

Այսօր, ինչպես երբեք, մեր կազմակերպությունը փորձության է ենթարկվում:

Սակայն Միավորված Ազգերի կազմակերպությունը կազմավորվել է այսօրվա նման ժամանակաշրջանի համար:

Այժմ, առավել քան երբևէ, աշխարհի բոլոր անկյուններում պետք է կյանքի կոչենք ՄԱԿ-ի կանոնադրության արժեքներն ու սկզբունքները:

Հնարավորություն տալով խաղաղությանը և վերջ դնելով հակամարտություններին, որոնք վտանգում են ապագան և համաշխարհային զարգացումը:

Ուժեր ներդնենք վերջ տալու ծայրահեղ աղքատությանը, նվազեցնելու անհավասարությունները և պահպանելու կայուն զարգացման նպատակները:

Պահպանելով մեր մոլորակը՝ ներառյալ բնական հանածոներից մեր կախվածության նվազեցումը և վերականգնվող էներգիայի հեղափոխությունը սկսելը:

Եվ, վերջապես, հավասարակշռելով կանանց և աղջիկների հնարավորությունների և ազատության հարաբերակցությունը  և ապահովելով բոլորի համար հավասար մարդու իրավունքները:

Եվ քանի որ նշում ենք ՄԱԿ-ի օրը, եկեք թարմացնենք մեր հույսն ու հավատն առ այն, թե ինչ հաջողությունների կարող է հասնել մարդկությունը, եթե աշխատենք միասնական, համաշխարհային համերաշխությամբ:

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: