• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության ու արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահի հետ

16 նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 16-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության ու արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Կոնստանդինոս Գյուլեկասին:
 
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, միջխորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև բազմակողմ փոխշահավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, անդրադարձել առկա մարտահրավերներին և պայմանավորվել շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ:
 
Դեսպան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումների և պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային բոլոր կառույցներում Ադրբեջանի ագրեսիան և դրա հետևանքների անթույլատրելիությունը դատապարտող կոչերի և կոնկրետ գործողությունների հրատապ անհրաժեշտությունը՝ դրանք ապագայում կանխելու նպատակով։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` ավելի խորացնելու ու ապրապնդելու երկկողմ համագործակցության օրակարգը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: