• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Philoxenia International Tourism-ի 37-րդ ցուցահանդեսին, Հայաստանը հանդես է գալիս որպես պատվավոր երկիր

19 նոյեմբերի, 2022
Սպորտային զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները` ներքին և միջազգային մակարդակով, ներկայացվեցին «Սպորտային զբոսաշրջություն. Լավագույն փորձը և զարգացման հնարավորությունները տնտեսական և զբոսաշրջային մակարդակում» համաժողովում, որը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, Philoxenia International Tourism-ի 37-րդ ցուցահանդեսին, որտեղ Հայաստանըհանդես է գալիս որպես պատվավոր երկիր։
 
Տեսագրված ուղերձով ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի Մշակույթի և սպորտի փոխնախարար պարոն Լեֆտերիս Ավգենակիսը, Ներքին գործերի փոխնախարարը (Մակեդոնիա-Թրակիա տարածաշրջանների հարցերով) պարոն Ստավրոս Կալաֆատիսը, Հունաստանի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Դիմիտրիս Ֆրագակիսը, Սալոնիկի քաղաքապետ պարոն Կոնստանտինոս Զերվասը, Սալոնիկի մարզի փոխմարզպետ տիկին Վուլա Պատուլիդուն, ՍԻՐԻԶԱ կուսակցության՝ զբոսաշրջության ոլորտի ղեկավար և խորհրդարանի պատգամավոր տիկին Կատերինա Նոտոպուլուն, Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ակիս Դագազյանը, Հերակլիոնի քաղաքապետ պարոն Վասիլիս Լամբրինոսը, Fraport Greece-ի առևտրի և բիզնեսի զարգացման գլխավոր մենեջեր (Ֆիլոքսենիա կոնֆերանսի հովանավոր) պարոն Գիորգոս Վիլոսը և միջոցառման հյուրընկալող, TIF-Helexpo-ի նախագահ պարոն Թասոս Ցիկասը։
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պարոն Ակիս Դագազյանը, ով մասնակիցներին փոխանցեց Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնները, ապա պատմական անդրադարձ կատարեց սպորտի ոլորտում հայ-հունական հարաբերություններին, որը սկսվել է դեռ հին Հունաստանի Օլիմպիական խաղերում հայ թագավորների՝ Վարազդատի և Տրդատ III-ի մասնակցությամբ։
 
Հայաստանի մասնակցության ավանդույթը խառը մենամարտերում պահպանվել է մինչ օրս, ինչի արդյունքում մեր երկրում հանդես են գալիս այնպիսի մարզաձևերի աշխարհի չեմպիոններ, ինչպիսիք են հունահռոմեական ըմբշամարտը, բռնցքամարտը և ծանրամարտը: Այս համատեքստում մեր երկրում տեղի ունեցած մարզական իրադարձությունները հիմնականում սահմանափակվում են վերը նշված մարզաձևերով, ինչպես օրինակ՝ բռնցքամարտի համաեվրոպական առաջնությունը, որը տեղի ունեցավ այս տարի մայիսին՝ Երևանում, բայց նաև ծանրամարտի համաեվրոպական առաջնությունը, որը հաջորդ տարի կրկին կանցկացվի Երևանում։
 
Հունաստանն ունի մարզական ձևերի հսկայական ցանկ, որը սկսվել է զարգանալ դեռևս 80-ական թվականներին, որը իր կուլմինացիային հասավ 2004 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպմամբ:
Այս համատեքստում Հայաստանի համար կարևոր է Հունաստանի փորձը սպորտային զբոսաշրջության զարգացման գործում: Օրինակելի հարաբերությունները, որ ունեն երկու երկրները, կարող են տարածվել նաև սպորտի, ինչու չէ, նաև երկու երկրների համատեղ սպորտային միջոցառումների ձեռնարկմամբ։ Եվ ցանկալի է, որպեսզի այս համագործակցության սկիզբը դրվի եղբայրացած քաղաքներ Սալոնիկի և Գյումրիի կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: