• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը Pentapostagma լրատվական և վերլուծական կայքին:

22 նոյեմբերի, 2022
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը Pentapostagma լրատվական և վերլուծական կայքին:
 
Լրագրող:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում Հայաստանը «Philoxenia2022» ցուցահանդեսի պատվավոր հյուրն է։ Ո՞րն է Հայաստանի մասնակցության նպատակը։
 
Դեսպան Մկրտչյան:
Հայաստանի մասնակցությունը Philoxenia2022 հունական ցուցահանդեսին ինչպես Հայաստանի, այնպես էլ Հունաստանի համար հնարավորություն է ամրապնդելու պատմական բարեկամական կապերը և խթանելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը զբոսաշրջության, առևտրի, ներդրումների և ընդհանրապես տնտեսության ոլորտներում: Հայաստանի մասնակցության նպատակը հայկական զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների խթանումն է։ Սա հնարավորություն է խթանելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ինչպես բարեկամ Հունաստանի, այնպես էլ այլ երկրների հետ։ Չմոռանանք, որ սա զբոսաշրջության ոլորտում ամենախոշոր տարածաշրջանային ցուցահանդեսն է, և Հայաստանն առաջին անգամ է մասնակցում պատվավոր երկրի կարգավիճակով: Մյուս կողմից, պետք է ընդգծել, որ առաջին անգամն է, որ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում էր հունական որևէ ցուցահանդեսի։ Դա հրաշալի իրադարձություն էր, և Հայաստանի մասնակցությունը մեծ հրապարակայնություն ունեցավ, որն իհարկե մենք ցանկանում էինք: Մեզ համար խորհրդանշական է, որ Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին` որպես պատվավոր հյուր տեղի է ունենում Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում։
 
Լրագրող:
Ինչպե՞ս կարող են Հայաստանը և Հունաստանը հաղթահարել ընդհանուր աշխարհաքաղաքական մարտահրավերները զբոսաշրջության ոլորտի, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման միջոցով:
 
Դեսպան Մկրտչյան:
Կարող եմ միանշանակ արձանագրել, որ մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը քաղաքական հարաբերությունների ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է հայ-հունական բիզնես հարաբերություններին, ապա տնտեսական ցուցանիշները շատ համեստ են, և ներուժ կա դրանք ակտիվացնելու: Միաժամանակ, մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությամբ, մեր դեսպանությունների, ինչպես Երևանում, այնպես էլ Աթենքում, ոլորտին իրավասու նախարարությունների հովանու ներքո՝ համագործակցելով մեր երկրների Առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Սալոնիկում նոր պատվավոր հյուպատոսության հետ միասին սերտորեն համագործակցում ենք՝ յուրաքանչյուրն անելով հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվի աշխարհաքաղաքական մարտահրավերների ազդեցությունը հայ-հունական բիզնես հարաբերությունների վրա։ Այդ համատեքստում Հայաստանի մասնակցությունը Philoxenia2022 ցուցահանդեսին` որպես պատվավոր հյուր, այդ ջանքերի վառ օրինակն է։
Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը մենք դրել ենք մեր առջև, Հայաստանում հույն զբոսաշրջիկների թվի ավելացումն է։ Հայաստանից դեպի Հունաստան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք կա։ Հակադարձ ուղղությամբ երթուղին այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կցանկանայինք տեսնել, չնայած Էգեյան ավիաուղիները շաբաթական 6 չվերթ է իրականացնում երկու ուղղություններով: Ես չեմ խորանա Հայաստանի զբոսաշրջային, խոհարարական, մշակութային տեսարժան վայրերը մանրամասների վրա, որոնք ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկների են բերում: Բայց կա մի բան, որ կուզենայի ընդգծել: Յուրաքանչյուր հույն իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է տեսնի Հայոց թագավորների ամառային նստավայրը և հելենիստական տաճարը Գառնում։ Խոսքը գնում է առաջին դարի հելլենիստական տաճարի մասին, որը գտնվում է Հայաստանում: Տաճարն աշխարհում ամենատպավորիչներից մեկն է և հայ թագավորների նստավայրը, որը կառուցվել է հույն ճարտարապետների կողմից ավելի քան 2000 տարի առաջ։
 
Լրագրող:
Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի և Հայաստանի հետագա համագործակցությունը։ Ո՞ր ոլորտներում մենք ականատես կլինենք երկկողմ համագործակցության ամրապնդմանը:
 
Դեսպան Մկրտչյան:
Նախ նշեմ, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, սկզբունքների ու արյունակցական կապերի վրա, որոնք վեր են ցանկացած այլ տեսակի շփումներից։ Ինչպես ընդգծում են բազում հույներ Կիպրոսից հետո Հայաստանը հանդես է գալիս որպես հույների հաջորդ արյունակիցը: Խոսքը գնում է այնպիսի հարաբերությունների մասին, որոնք վեր են շահերի վրա հիմնված հարաբերություններից, որը մեզանից յուրաքանչյուրս կարող է ունենալ այս կամ այն երկրի հետ: Միաժամանակ, Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները և պատմականորեն ձևավորված սերտ կապերը մեծ ներուժ ունեն մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու՝ խթանելով նաև փոխադարձ տնտեսական շահերը։ Ինչպես արդեն նշել եմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, մենք ունենք սերտ քաղաքական հարաբերությւոններ ամենաբարձր մակարդակով, գերազանց համագործակցություն պաշտպանական ոլորտում, դինամիկ միջխորհրդարանական երկխոսություն և բազմակողմ փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում։ Կարող եմ ասել, որ որպես Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան իմ գործունեության կիզակետում ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումն է, այլ նաև մեր երկրների միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը։
 
Լրագրող:
Ինչպիսի՞ն է հունա-հայկական համագործակցության ներկա վիճակը: Որո՞նք են ուժեղ և թույլ կողմերը:
 
Դեսպան Մկրտչյան:
Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները` թե էմոցիոնալ և թե պատմական առումով շատ ամուր են՝ պայմանավորված բյուզանդական ժամանակաշրջանում ու Օսմանյան կայսրության օրոք հայերի և հույների համակեցությամբ։ Հունաստանն այն երկրներից է, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թ․ Օսմանյան թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությունը ճանաչվել է Հայաստանի կողմից։ Մեր երկրները, մեր Սփյուռքը` մեր կիպրացի եղբայրների հետ միասին սատարում են են միմյանց՝ հասնելու մեր ողբերգությունների միջազգային ճանաչմանը։
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ամենադժվար պահերին: Դրա ամենավառ օրինակը 2020 թվականի պատերազմն էր, երբ Ադրբեջանը Թուրքիայի ու իսլամական վարձկանների աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա: Այնուհետև 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ շարունակելով հայկական տարածքների օկուպացումը հարավային և հարավ-արևելյան հատվածներում:
Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է Եվրոպայում ու աշխարհում: Ինչպես արդեն նշեցի, այս տարի մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Իմ կարծիքն այն է, որ մենք պետք է բարձրացնենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը էականորեն ավելի բարձր մակարդակի, որը համահունչ կլինի ռազմավարական համագործակցությանը։Մենք առաջընթաց ենք արձանագրել ու ընդհանուր փոխըմբռնում ենք ձեռք բերել շատ կարևոր հարցերի շուրջ։Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ շոշափելի հաջողությունների կհասնենք։ Գոյատևելու համար մենք պետք է ավելի հստակ աջակցենք միմյանց, քանի որ մտնում ենք աշխարհաքաղաքական զարգացումների ամենա վտանգավոր փուլ, որտեղ խոշոր գլոբալ տերությունները ունեն հակասական շահեր և քաղաքականություն, իսկ հարևանները՝ մեր հաշվին մոլեռանդ էքսպանսիոնիստական գաղափարներ` անտեսելով ամբողջովին միջազգային իրավունքը: Հավատում եմ, որ չնայած դժվարությունների, մեզ կհաջողվի հաղթահարել դրանք և ճանապարհ հարթել դեպի անվտանգ և բարեկեցիկ Հունաստան ու Հայաստան՝ հանուն մեր ժողովուրդների։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: