• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

TV100 Thessaloniki հանրային հեռուսատեսությունը անդրադարձել է Հունաստանում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանի տված հարցազրույցին, որտեղ մասնավորապես ներկայացվել է Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը

18 հունվարի, 2023
TV100 Thessaloniki հանրային հեռուսատեսությունը անդրադարձել է Հունաստանում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանի տված հարցազրույցին, որտեղ մասնավորապես ներկայացվել է Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սալոնիկի TV100 Thessaloniki հանրային հեռուսատեսությունը գլխավոր լուրերի ընթացքում անդրադարձել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ նույն հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ մասնավորապես ներկայացվել է Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը։
 
Գլխավոր լուրերի պատրաստած ռեպորտաժում, որին հետևում է հարցազրույցից մի հատված, մասնավորապես ասվում է․
«Լաչինի միջանցքի շրջափակումից հետո միջազգային դիտորդների ներկայությունը Արցախում կարևորեց Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Սալոնիկի Հանրային Հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում։
 
Ինչպես նշում է դեսպան Մկրտչյանը, այսպես կոչված «բնապահպան ակտիվիստները» շրջափակել են Լաչինի միջանցքը , որը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում՝ տարածաշրջանը հայտնվել է շրջափակման մեջ, ինչը կարող է հումանիտար աղետի պատճառ դառնալ»։
 
Դեսպան Մկրտչյանի խոսքը հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև.
 
«Այո, իրավիճակն այնպիսին է, ինչպես որ ներկայացրեցիք ռեպորտաժում։ Արդեն անցել է 36 օր, ինչ Լաչինի միջանցքը շրջափակվել է մի խումբ մարդկանց կողմից, որոնք հանդես են գալիս որպես ինքնակոչ «էկոակտիվիստներ»։ Սակայն ոչ ոք, նույնիսկ հենց իրենք, չեն հավատում, որ հանդիսանում են բնապահպանության ակտիվիստներ։ Եվ խնդիրն այն է, որ այս պաշարման արդյունքում 120․000 բնակիչ հայտնվել է գերության մեջ։ Այս շրջափակումը, այս պաշարումը տանում է հումանիտար աղետի, քանի որ Լաչինի ճանապարհով օրական 400 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ էին տեղափոխվում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ, և այսօր այդ ապրանքները հնարավոր չէ անցկացնել այդ ճանապարհով։ Միայն թույլատրվում է ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության մեքենաների մուտքը»։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: