• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ապրիլի 23-ին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնի սրահում տեղի ունեցավ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման կենտրոնական քաղաքական ձեռնարկ

23 ապրիլի, 2023
Ապրիլի 23-ին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնի սրահում տեղի ունեցավ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման կենտրոնական քաղաքական ձեռնարկը՝ Ատտիկայի նահանգապետարանի նախաձեռնությամբ և Հայ Դատի հանձնախմբի օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի կառավարության և ռազմաքաղաքական ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ և հույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ասորական և պոնտական դաշինքների առաջնորդները, համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
 
Հունաստանի վարչապետի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, «Նոր ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչ պարոն Անգելոս Սիրիգոսը, ով ելույթում կարևորեց հայ և հույն ժողովուրդների մշակութային նմանությունները, ինչը, նրա խոսքով, վերջիններիս՝ դարեր ի վեր միասին և կողք կողքի ապրելու վկայությունն է: Այնուհետև սահմանելով Ցեղասպանության հասկացությունը՝ պաշտոնյան զուգահեռներ անցկացրեց հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ոճրագործությունների միջև, ներկայացնելով դրանց աշխարհաքաղաքական հետևանքները: Պարոն Սիրիգոսն իր ելույթն ամփոփեց մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետևյալ խոսքերը. «Մենք վերահաստատում ենք պատմությունը։ Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել, էլ երբեք չկրկնվի»:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ատտիկայի նահանգապետ պարոն Գիորգոս Պատուլիսը: Ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապը Հունաստանում և նրանց ընդհանուր պատմական ճանապարհը, պարոն Պատուլիսը կարևորեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, «որի նպատակը ոչ թե վրեժխնդրությունն է է, այլ արդարությունը»:
 
Դեսպանության երրորդ քարտուղար Աննա Մկրտչյանն ընթերցեց Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի ուղերձը, որում մասնավորապես նշվեց, որ մարդկության դեմ գործած հանցանքների ժխտումը, պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր հանցանքներ:
«Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։ Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, իչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, «հայրենասիրության» անվան տակ հերոսացնելուն»,-մասնավորապես ընդգծեց նա։
Ուղերձում անդրադարձ կատավեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, Լեռնային Ղարաբաղում մարտի 5-ի դեպքերին, որի զոհ էր դարձել ԼՂ երեք ոստիկան, ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մազի Տեղ գյուղի հատվածու,մ ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեիմի խախտմանը, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ: Ներկայացվեցին Ադրբեջանի ղեկավարության հայատյաց հռետորաբանությունը, դրա հնարավոր հետևանքները: Ելույթն ավարտվեց ի զորակցություն ՀՀ և ԼՂ համախմբման կոչով:
 
Ողջույնի խոսքերով հանդես եկավ նաև ՀՅԴ Հունաստանի Հայ Երիտասարդական միության ներկայացուցիչը, որը նշեց Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետևանքները Կիպրոսում, Սիրիայում, ինչպես նաև Ադրբեջանի հետ համագործակցությամբ՝ Արցախում: Եզրափակելով խոսքը, վերջինս ընդգծեց երիտասարդ սերունդերի պայքարի կարևորությունը՝ արդարությունը վերականգնելու և հայ ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը պաշտպանելու գործում։
 
Միջոցառման բանախոսներից էր նաև Պելոպոնեսի համալսարանի պրոֆեսոր, Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դասախոս Սոթիրիս Ռուսոսը, ով Ցեղասպանության հարցը վերլուծեց միջազգային համակարգում մեծ ուժերի մրցակցության և աշխարհաքաղաքական շահերի համատեքստում՝ ընդգծելով, որ Թուրքիայի քաղաքականությունը ներկայումս էլ շարունակում է մնալ կայսերապաշտական։
 
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Մեծ Եղեռնի մասին պատմող տեսահոլովակ, ինչպես նաև ունկընդրեցին արևմտահայ տաղանդավոր բանաստեղծ Սիամանթոյի «ՊԱՐԸ» ստեղծագործությունը՝ Հակոբ Ճելալյանի հունարեն թարգմանությամբ, որը հիանալի կերպով ներկայացրեց հույն դերասան, սցենարիստ Հարիս Ռոմասը: Վերջինս հանդիսանում է նաև մշակույթի և սպորտի հարցերով Ատտիկայի փոխնահանգապետ։
Միջոցառումը վարում էր Արման Գրիգորյանը:
 
Միջոցառման ավարտից հետո կայացավ հիշատակի քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական՝ Սինդաղմայի հրապարակ, և պատվո պահակախմբի ներկայությամբ ծաղկեպսակի զետեղման արարողություն Անհայտ Զինվորի հուշարձանին` Հունաստանի Նախագահի, Հունաստանի կառավարության, ՀՀ դեսպանի, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի ներկայացուցիչների անունից:
 
Նույն օրը երեկոյան ժամը 20:00-ին Հայ Իրավանց Խորհրդի կազմակերպմամբ և Հունահայ թեմի հովանավորությամբ Աթենքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի կարգ և Մոմավառություն:
Արարողությանը հաջորդեցին Սիլվա Չինարյանի և Համբիկ Աղազարյանի ելույթները՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատին: Արտասանությամբ հանդես եկավ Աննա-Մարիա Առաքելյանը:
 
Ապրիլի 24-ին Ատտիկայի մարզպետարանի և Հայոց ազգային առաջնորդարանի նախաձեռնությամբ Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված ոգեկոչման արարողություն։ Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Հայ Դատի Հանձնախումբի անդամ Գևորգ Ավագյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Նէա Զմյուռնիայի քաղաքապետ պրն. Սթավրոս Ծուլաքիսը, մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Վանգելիս Խաչատուրյանը, Ատտիկայի փոխմարզպետ Խրիստոս Թեոդորոպուլոսը։ Միջոցառման ավարտին հետևեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Դեսպան պ․Տիգրան Մկրտչյանի անունից ծաղիկներ զետեղեց դեսպանության հյուպատոս պ․Տիգրան Վարդանյանը։
 
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Հունաստանի մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Թեսալոնիկում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: