• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սբ. Ներսես Շնորհալու 850-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառում Հունաստանում ՀՀ դեսպանատանը

07 հուլիսի, 2023
Հուլիսի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ կայացավ միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում:
Միջոցառումը կայացավ Աթենքում ՀՀ դեսպանատան շենքում, որտեղ ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, մտավորականներ, հոգևոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ:
 
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքում նշվեց, որ «2021 թվականի նոյեմբերի 23-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում», որտեղ Հայաստանի հայտին աջակցել են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան և Սիրիան։ Ուստի, չափազանց կարևոր է նման միջոցառման կազմակերպումն այստեղ՝ Աթենքում՝ որպես երախտագիտության նշան մեր հույն ընկերներին՝ իրենց աջակցության համար։ Թերևս այս աջակցության պատճառներից մեկն էլ գալիս է նրանից, որ Ներսես Շնորհալին եկեղեցիների միասնության մեծ ջատագովն էր։ Ներսես Շնորհալին անխոնջ աշխատում էր՝ հունական, լատինական և սիրիական եկեղեցիների հետ միությանն ուղղված քննարկումներում և բանակցություններում՝ մի խնդիր, որը թվում էր մոտ է հաջողության, այնինչ Ներսեն Շնորհալու մահվամբ պայմանավորված՝ գործընթացը վերջնական ավարտին չհասավ: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նրան մեծարում է որպես Սուրբ Ներսես Կլայեցի՝ եկեղեցու միասնությանն ուղղված կարևոր ջատագով լինելու փաստի համար»:
 
Այս առանձնահատուկ տարելիցը նշելու համար Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ հատուկ հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին՝ ներկայացնելու մեծ Կաթողիկոսի մտքի արդիականությունը:
Վերջինս իր ելույթում նշեց, որ «թերևս կարելի է հասկանալ Ներսես Շնորհալու բացառիկ անհատականությունը ու ձեռքբերումները, եթե մեկը գիտակցի, որ դրանք բխում են ոչ միայն հազվագյուտ, աստվածատուր տաղանդներից, այլ հատկապես նրա խորը հոգևորությունից և անձնական հավատքից»:
 
Շարունակելով խոսքը, նա կարևորեց, որ «Ներսեսի բանաստեղծությունները հավատացյալին առաջարկում են անմիջական և սերտ ըմբռնում մարդկության նկատմամբ Աստծո հոգատարության մասին՝ հեշտությամբ և կիրառելի կերպով նրանց հասցնելով աստվածաշնչյան տեքստը»:
 
Բանախոսն ընդգծեց նաև, որ հատկապես «աչքի է ընկնում Ներսես Շնորհալու էկումենիկ ոգին, որը ծնվել է Քրիստոսի մարմնի միասնության խոր ցանկությունից։ Դրան զուգընթաց ընթանում է նրա հոգատարությունը հայ ժողովրդի անվտանգության և հոգևոր բարեկեցության նկատմամբ ցնցումների ու այս ու այն կողմ սփռված լինելու ժամանակաշրջանում»:
Ամփոփելով դասախոսությունը, պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը շեշտեց հետևյալը.
 
«Ներսես Շնորհալին եղել է հայ ժողովրդի առաջնորդը։ Նրա անունից ես կցանկանայի խնդրել համաշխարհային առաջնորդներին խիզախություն և կարեկցանք ցուցաբերել՝ գտնելու ուղիներ՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի կողմից 120000 արցախահայության անօրինական և կյանքին վտանգ սպառնացող շրջափակումը»։
 
Ելույթից, ինչպես նաև հարցուպատասխանից հետո հյուրերը վայելեցին հայկական և հունական երաժշտություն՝ հունահայ երկու մեծագույն երաժիշտների կատարմամբ՝ Ֆիլիպոս Նակասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, նշանավոր կիթառահար Յակովոս Քոլանյանի և Հունաստանի Ամերիկյան քոլեջի երաժշտության պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Քրիստինե Թոքաթլյանի կատարմամբ, որին հետևեց ընդունելություն՝ հայկական գինիների և կոնյակի, ինչպես նաև տարբեր ուտեստների հյուրասիրությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: