• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին, ԱԹԵՆՔԻ «Մեգարո Մուսիկիս» համերգասրահում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ

12 նոյեմբերի, 2023
Մենակատարն էր Անուշ Նիկողոսյան, ով կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը։ Բացի այդ, համերգին հնչեցին հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Սերգեյ Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան։
 
Համերգին ներկա էին Հունաստանի Պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների և կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, հույն մտավորականության ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Աթենքում համերգն իրականացավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակում։
 
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը ներկայացրեց 1965թ․ Հունաստան կատարած Արամ Խաչատրյանի համերգային շրջագայությունը, ներկայացրեց Խաչատրյանի ժառանգությունը համաշխարհային մշակույթում։ Այնուհետև դեսպանն անդրադարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հատկապես 1991 թ․ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստան կատարած այցերին (1991, 1992, 1993, 1994, 1998)` ընդգծելով, որ այս համերգային շրջագայությունը բացառիկ է շատ առումներով, քանի որ տեղի է ունենում քառորդ դար անց և նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակին, որի ստեղծագործությունների լավագույն կատարողն այսօր աշխարհում հենց ՀԱՖՆ-է։ «Դեսպանության համար առանձնահատուկ պատիվ է այս համերգին ինչ-որ ձևով աջակից լինելը, քանի որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայկական մշակույթը աշխարհին ամենաբարձր մակարդակով ներկայացնող եզակի կառույց է։ Այն մշակութային գանձ է, որի ներկայությունը աշխարհի բեմերում միայն հպարտության զգացողություն է առաջացնում»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
 
Դեսպանն անդրադարձավ նվագախմբի՝ այս համերգային շրջագայության ընթացքում նախատեսված մյուս համերգներին (Սալոնիկ, Նյու Յորք, Բոստոն, Տորոնտո, Մոնրեալ)՝ կարևորելով, որ Բոստոնում նախատեսված համերգը բարեգործական է, որի տոմսերից գոյացած հասույթը որպես մարդասիրական օգնություն կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցությանը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով:
 
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀԱՖՆ համերգային շրջագայությանն աջակցություն ցուցաբերած կառույցներին և կազմակերպություններին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: