• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Փետրվարի 9–ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։

09 փետրվարի, 2024
Փետրվարի 9–ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ՊՆ Զինված ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց Ներկայիս անվտանգային զարգացումների համատեքստում ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների անխուսափելիությունը, կարևորելով միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափերով:
 
Նա ընդգծեց նաև Հունաստանի ռազմական կրթական հաստատություններում հայ կուրսանտների առկայությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումների գործում վերջիններիս առաքելության համատեքստում:
Ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով շնորհավորեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը:
 
Դեսպանն ընդգծեց, որ հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունը անխուսափելի են։ Բարեփոխումների ճանապարհով բանակի վերակազմավորումը հետապնդում է Հայաստանի անվտանգության ապահովման նպատակ, ինչը հետևողական և ժամանակատար աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվի։
 
Նա նշեց նաև, որ Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մեծ կարևորություն ունի, քանի որ Հայաստանը կարիք ունի վստահելի գործընկերների։
Ներկաները պատիվ ունեցան վայելելու հունահայ Միհրան Ցալիկյանի գլխավորած փողային նվագախմբի կատարումները` նվիրված Հայաստանին և հայկական բանակին։
Միջոցառմանը հաջորդեց հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: