• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Պիրեուսի Համալսարանի ռեկտոր, պրոֆ. Միխալիս Սֆակյանակիսին

26 մարտի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը  հանդիպել է Պիրեուսի Համալսարանի ռեկտոր, պրոֆ. Միխալիս Սֆակյանակիսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 26-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Պիրեուսի Համալսարանի ռեկտոր, պրոֆ. Միխալիս Սֆակյանակիսին։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են կրթական ոլորտում համագործակցության հարցերին։
 
Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում համագործակցության հետագա զարգացումը չափազանց կարևոր է։ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Հունաստանի հետ գիտակրթական համագործակցությունը, այդ թվում նաև համալսարանների միջև համագործակցություններ հաստատելու միջոցով։
 
Դեսպանը հավելել է, որ ընդհանուր արժեքներ դավանող և հնագույն քաղաքակրթություն ներկայացնող երկու ժողովուրդների համար կրթական ոլորտը միշտ առանցքային դեր է ունեցել ու ունի, ոչ միայն զուտ ավանդական գիտության և կրթության գիտելիքների տեսանկյունից, այլ նաև մարտահրավերներին դիմակայելու՝ հատկապես 21-րդ դարում, երբ ոմանց կողմից գիտելիքի աղավաղումը օգտագործվում է որպես զենք՝ ապատեղեկատվություն, սուտ և կեղծիք տարածելու նպատակով։
 
Ռեկտոր Սֆակյանակիսը նշել է, որ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Համալսարանը համագործակցում է մի շարք հայկական բուհերի հետ` ընդգծելով, որ համալսարանը ցանկություն ունի ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ նաև երկկողմ ձևաչափով՝ ստորագրելով համագործակցության համապատասխան հուշագրեր։
 
Հանդիպմանը կարևորվեց նաև շեշտվեց գիտական հետազոտություններ իրականացնելու, գիտաժողովներ անցկացնելու, գիտնականների փոխայցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: