• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մայիսի 23-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը Պելոպոնեսի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես եկավ դասախոսությամբ՝ “Հայաստանն այսօր և նրա արտաքին քաղաքականությունը” վերնագրով:

23 մայիսի, 2024
Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց Հվ․ Կովկասի տարածաշրջանի յուրաքանչյուր պետության հետ Հայաստանի հարաբերություններին և առկա խնդիրներին, շահերի բախումներին և համագործակցության հնարավորություններին:
 
Դեսպանն անդրադարձավ ինչպես Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման և դրան հաջորդած փուլին։
 
Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Միջազգային արդարադատության դատարանի կողմից ընդունված, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների Ադրբեջանի կողմից խախտումների դեպքերը, ինչպես նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ին կնքված Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հրադադարի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերի հետևողական ոտնահարումները։
 
Անդրադարձ կատարվեց ինչպես Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը, ԼՂ բնակչության դեմ բիրտ ուժի կիրառմանը և իր հայրենիքից բռնի տեղահանմանը, այնպես էլ հայկական մշակութային հուշարձանները վնասելու, աղավաղելու կամ ոչնչացնելու աղաղակող դեպքերին։
 
Դեսպանը խոսեց Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության, ինչպես նաև Հայաստան-Հունաստան ընդլայնվող համագործակցության վերաբերյալ։
 
Դեսպան Մկրտչյանը ամփոփեց ելույթը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ներկայացմամբ:
Դասախոսությանը հետևեցին ունկնդիրների հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես անվտանգային, այնպես էլ ապագային միտված քաղաքականության հիմնախնդիրներին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: