• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպանությունը ողջունել է Տնտեսագիտության միջազգային օլիմպիադային մասնակցող հայաստանյան պատվիրակությանը

20 օգոստոսի, 2025
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և դեսպանության հյուպատոս Լիաննա Մարությանը դեսպանությունում ընդունել են օգոստոսի 21-24-ին Հունաստանի Օլիմպիայում Տնտեսագիտության միջազգային օլիմպիադային մասնակցության համար ժամանած հայաստանյան պատվիրակությանը։
 
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը և հյուպատոս Մարությանը ներկայացրել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատանքի հիմնական ուղղությունները, պատասխանել աշակերտների հարցերին։ Դեսպանը և հյուպատոսը Հայաստանը ներկայացնող աշակերտներին մաղթել են հաղթանակ առաջիկա մրցույթին, ինչպես նաև՝ հաջողություններ ուսման ընթացքում։
 
Հինգ ավագ դպրոցի աշակերտներից բաղկացած թիմն ընտրվել է Տաթևացի տնտեսագիտության օլիմպիադայի (TEO) արդյունքներով, որը կազմակերպվում է Վարքագծային որոշումների կենտրոնի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Կենտրոնական Բանկի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Economics Fundamentals Initiative-ի (Տնտեսական hիմունքների նախաձեռնության) հետ համագործակցությամբ։ Այս ընթացքում TEO-ն դարձել է երկրի առաջատար նախաձեռնությունը երիտասարդական տնտեսագիտական կրթության ոլորտում։ Աշակերտները կներկայացնեն Հայաստանը միջազգային բեմում ավելի քան 20 երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: