• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հերակլիոնի քաղաքապետ Ալեքսիս Կալոկերինոսի հետ

05 սեպտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետե կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հերակլիոնի քաղաքապետ Ալեքսիս Կալոկերինոսի հետ։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեռևս բյուզանդական ժամանակներից Հերակլիոնում հայկական համայնքի գոյությանն ու ակտիվ գործունեությանը, ինչպես նաև հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին։ Նշվել է, որ հայ համայնքը, պահպանելով իր առանձնահատկությունները, մինչև օրս ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն Հերակլիոն քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքում, այլև ամբողջ Հունաստանում։


Դեսպան Մկրտչյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով դրանց կարևոր նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։


Հերակլիոնի քաղաքապետը նշել է, որ առանձնակի ուշադրությամբ է հետևում Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է լավ հարաբերություներ և խաղաղ գոյակցություն հաստատել հարևան երկրների հետ։


Քննարկվել են Հերակլիոնի քաղաքապետարանի և հայկական քաղաքների միջև համագործակցություն հաստատելու հնարավոր ուղղությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: