• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի այցելությունը Հերակլիոնի հնագիտական թանգարան

05 սեպտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Հերակլիոնի հնագիտական թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի ցուցահանդեսների և հավաքածուների տնօրինության ղեկավար Կատերինա Աթանասակիի հետ։


Դեսպան Մկրտչյանը տիկին Աթանասակիի հետ քննարկել է հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հեռանկարները։ Դեսպանը ներկայացրել է հուլիսին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած պաշտոնական այցի արդյունքները, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ կնքած փաստաթղթերը, որոնց մեջ կարևոր տեղ է հատկացվում նաև թանգարանային համագործակցությանը և փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպմանը։ Այս համատեքստում կարևորվեց Հերակլիոնի հնագիտական թանգարանի հետ համագործակցությունը, հատկապես կրետեմիկենյան և ուրարտական թեմաներով հնարավոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։


Կատերինա Աթանասակին ներկայացրեց Հերակլիոնի թանգարանի առանձնահատկությունները` հավելելով, որ այցելուների թվաքանակով այն շարունակաբար բավական տպավորիչ արդյունքներ է ապահովում։ Միաժամանակ այն մշտապես մասնակցում է Հունաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող արտասահմանյան ցուցահանդեսներին։ Կարևորվեց Հայաստանում և Հունաստանում նմանատիպ ցուցահանդեսների անցկացումը։


Այնուհետև հավաքածուների բաժանմունքի ղեկավար Ջորջիա Ֆլուդայի ուղեկցությամբ դեսպան Մկրտչյանը շրջայց կատարեց և ծանոթացավ թանգարանի անչափ տպավորիչ հավաքածուներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: