• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Խերսոնիսոսի քաղաքապետ Զախարիաս Դոխաստակիսի հետ

06 սեպտեմբերի, 2025

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետե կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Խերսոնիսոսի քաղաքապետ Զախարիաս Դոխաստակիսի հետ։


Դեսպան Մկրտչյանը, հաշվի առնելով, որ տարեկան 200․000 հայ զբոսաշրջիկ է այցելում Կրետե և որ Խերսոնիսոսն ընդունում է այդ զբոսաշրջիկներից շատերին, հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց զբոսաշրջության ինչպես դրական դինամիկային, այնպես էլ առկա մարտահրավերներին։


Հետագա համագործակցությունը խթանելու նպատակով դեսպանն առաջարկեց հանդես գալ հայ-հունական համատեղ մշակութային և զբոսաշրջային ծրագրերով, ինչպես նաև քննարկել Խերսոնիսոսի և Հայաստանի քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը։


Պարոն Դոխաստակիսն ընդգծեց երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համընդհանուր արժեքների և պատմության վրա՝ համաձայնելով, որ շատ կարևոր է շարունակել համագործակցությունը մշակութային, զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում։


Միաժամանակ քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց հարաբերություններ հաստատել հայկական կողմի հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: