• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Դուրղուտի շրջափակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

28 սեպտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ, Հունաստանի Հայերի Միության և «Պիղասոս» մարզամշակութային կազմակերպության համատեղ կազմակերպած հիշատակի միջոցառմանը՝ վերնագրված «Դուրղուտին հիշում է շրջափակումը»։


Միջոցառումը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների զոհ դարձածներին, որոնց թվում նաև բազմաթիվ հայեր են։ Դեսպան Մկրտչյանը ծաղկեպսակ զետեղեց հուշարձանին և հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամության, ընդհանուր պայքարի և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։


Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ատտիկայի շրջանի փոխնահանգապետեր, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

 
Մշակութային ծրագրով հանդես եկան «ԱՎԵՏԻՍ» հայկական ժողովրդական պարախումբը և Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը։ Նրանց ելույթները հատուկ ընդգծեցին հայերի և հույների միասնական ոգին և դիմադրության պայքարի խորհրդանշական նշանակությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: