• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահի հետ

20 նոյեմբերի, 2025

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և գործարար կապերը զարգացնելու հեռանկարները, հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանը և Հունաստանը վայելում են հիանալի հարաբերություններ քաղաքական, պաշտպանական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում, և բոլոր ուղղություններով հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում։


Հիշատակվել է նախորդ տարի Enterprise Armenia-ի և Enterprise Greece-ի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը՝ որպես կարևոր հիմք հետագա համագործակցության համար։


Դեսպանը ներկայացրել է Հայաստանի համար ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, վերամշակումը, շինարարությունը և ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև գյուղատնտեսությունը, որոնցից մի քանիսի ուղղությամբ թիրախային և շոշափելի համագործակցության ձևավորումը Հունաստանի հետ իրատեսական է։


Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար շրջանակների միջև շփումներն ակտիվացնելու կարևորությունը և համաձայնություն է ձեռք բերվել փոխադարձ գործարար առաքելությունների կազմակերպման հարցում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման և սննդարդյունաբերության ուղղություններով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: