• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԿԻՊՐՈՍ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 18-ին:

2022թ. հուլիսի 13-ին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը /նստավայրը՝ Աթենք/:

2022թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիպրոս Յորգալիսը /նստավայրը՝ Մոսկվա/։

2007թ․ հուլիսի 18-ին Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի պատվավոր հյուպատոս։

Հայաստանի և Կիպրոսի միջև գործում է՝

  • Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողով։ Վերջին նիստը կայացել է 2011թ. հունվարի 13-14-ը Երևանում։
  • Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողով։ Վերջին նիստը կայացել է 2013թ. հոկտեմբերի 21-25-ը Նիկոսիայում:

Այցեր

Կիպրոս

1995թ.

ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան

1999թ.

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2003թ.

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան

2004թ.

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2006թ.

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2011թ.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան 

2011թ.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան 

2012թ.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2015թ.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

2016թ.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան

2019թ.

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

2019թ.

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան
Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին եռակողմ նախարարական հանդիպում

2021թ.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Հայաստան

1998թ.

Կիպրոսի ԱԳ նախարար Ի. Կասուլիդես

2001թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ս. Կիպրիանուի

2004թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Խրիստոֆիաս

2008թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մ. Գարոյանի

2009թ.

Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս

2012թ.

Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիս

2014թ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու

2015թ.

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիս 

2015թ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու 

2018թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիս

 

 

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. մարտի 18-ին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև միջազգային տրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1994թ. մայիսի 27-ին
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առևտրային համագործակցության: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի վերացման մասին: Ստորագրվել է 1997թ. հունվարի 27-ին և 1997թ-ի մարտի 13-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ստորագրվել է 2002թ. փետրվարի 21-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. հուլիսի 5-ին:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և Կիպրոսի Կենտրոնական Բանկի միջև բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. ապրիլի 13-ին:
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թվականների համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև` կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2009թ հուլիսի 7-ին
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համար հայ-կիպրական միջկառավարական համատեղ հանձնախմբի մասին: Ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 30-ին
  • Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի իրագործման նպատակով Համատեղ Գործողությունների Ծրագրի վերաբերյալ: Ստորագրվել է հունվարի 17-ին, 2011թ. Նիկոսիայում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում:
  • Գործնական ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին:
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին:
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազության միջև Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2013թ. հուլիսի 1-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին, Նիկոսիայում։
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին, Նիկոսիայում:
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին, Նիկոսիայում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին: Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին, Նիկոսիայում:
  • Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիր։ Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին, Նիկոսիայում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև՝ սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2017թ․ հունիսի 19-ին, Երևանում:
     

Տնտեսական համագործակցություն

Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրաշրջանառությունը /հազար ԱՄՆ դոլար/

 

 Արտահանում

 Ներմուծում (ըստ ծագման երկրի)

2016

30.6

2209.6

2017

123.6

1551.5

2018

24.6

692.4

2019

68.1

811.6

2020

16.0

815.2

Արտահանվող հիմնական ապրանքներ

Հայաստանից Կիպրոս արտահանման հիմնական ապրանքախմբերն են` գրքեր, լրագրեր, տպագրական արտադրանք, ալյումին և այլն:

Ներմուծվող հիմնական ապրանքներ

Կիպրոսից Հայաստան ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սննդային ճարպեր, մեղրամոմ, թուղթ, ստվարաթուղթ և այլն:

Տեղեկանք Կիպրոսի Հանրապետության տարածք մուտք գործելու և երկրից հեռանալու օրինական անցակետերի մասին Կիպրոսի Հանրապետության կառավարության դիրքորոշման վերաբերյալ:

 

Թարմացված է 22.11.2022

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: