• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին:

2022թ. փետրվարի 19-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

2019թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը:

Գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողով։ Վերջին 5-րդ նիստը տեղի է ունեցել 2016թ. մարտին Աթենքում:

Այցեր

Հունաստան

1992թ.

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

1993թ

ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան

1994թ

ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան

1996թ.

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

1997թ.

ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան

1997թ.

ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան

1999թ.

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2000թ.

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

2005թ.

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

2010թ.

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2011թ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2013թ.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2016թ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2017թ.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2019թ․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2021թ․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2022թ․

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Հայաստան

1997թ.

Հունաստանի ԱԳ նախարար Տեոդորոս Պանգալոս

1999թ

Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս

2007թ.

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիաս

2009թ.

Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիս

2014թ.

Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիս

2014թ.

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիաս

2015թ.

Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլու 

2017թ.

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիաս

2019թ.

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոս

2020թ.

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս

2022թ.

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս

Իրավապայմանագրային դաշտ

  • Արձանագրություն ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին, Աթենք:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ: Ստորագրվել է 1993թ. մայիսի 25-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 17-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, մշակույթի և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 16-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև օդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 16-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 17-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական բարեկեցության նախարարության միջև առողջապահության ոլորտում 1996-2000թթ. համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ ներքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանության նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1997թ. մարտի 20-ին Երևանում:
  • ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև հյուպատոսական կոնվենցիա: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կապի նախարարության և «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության և Հունաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության միջև փոստային կապի ծառայությունների բնագավառում անմիջական կապ ստեղծելու և համագործակցության մասին: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
  • ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
  • ՀՀ և Հունաստանի Հանրապետության ազգային բանկի միջև վարկային համաձայնագիր: Ստորագրվել է 1997թ. հունիսի 17-ին Աթենքում:
  • Համաձայնագիր Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության զինվորական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և պայմանների մասին: Ստորագրվել է 1998թ. փետրվարի 17-ին՝ Աթենքում, մայիսի 8-ին՝ Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 17-ին Աթենքում:
  • ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա: Ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև իրենց մաքսային ծառայությունների միջև փոխադարձ օգնության մասին: Ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև երկկողմ տեխնիկական աջակցության ծրագրի մասին: Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին: Ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 21-ին Աթենքում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 2009թ. հուլիսի 3-ին Երևանում:
  • Արձանագրություն ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենք:
  • Հուշագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ: Ստորագրվել է 1997թ. հոկտեմբերի 23-ին Երևանում:
  • Արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1993թ. մայիսի 25-ին Աթենքում:
  • Արձանագրություն ՀՀ ԱԳՆ և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. մայիսի 25-ին Երևանում:
  • Արձանագրություն Երևան և Աթենք քաղաքների միջև համագործակցության և բարեկամության մասին: Ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 22-ին Աթենքում:
  • ՀՀ առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության միջև 2003-2005թթ. համագործակցության ծրագիր: Ստորագրվել է 2003թ. հուլիսի 9-ին Երևանում:
  • Փոխմբռնման հուշագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին: Ստորագրվել է 2003թ. հուլիսի 9-ին Երևանում:
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի Ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին: Ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 19-ին, 2008թ. հունվարի 21-ին:
  • Արձանագրություն Հայաստանի և Հունաստանի միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները համակարգող: Ստորագրվել է 2007թ. փետրվարի 15-ին Աթենքում:
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին: Ստորագրվել է 2008թ. նոյեմբերի 10-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև oդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 2009թ. հուլիսի 3-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2011թ. հունվարի 18-ին Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 18-ին:
  • Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014թ. ծրագիր: Ստորագրվել է 2013թ.
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիության վերաբերող հարցերի մասին: Ստորագրվել է 2013թ. մարտի 15-ին Աթենքում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղի զարգացման և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայկական զարգացման գործակալության ու հույն-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև: Ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
  • Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2016թ. ծրագիր: Ստորագրվել է 2015թ. Աթենքում:
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
  • ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական ուսուցման ոլորտում համագործակցության մասին։ Ստորագրվել է 2017թ. մարտի 10-ին Երևանում։
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 13-ին Աթենքում։
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ։ Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին Երևանում։

Առևտրատնտեսական համագործակցություն

Հայաստանի և Հունաստանի միջև ապրանքաշրջանառությունը (հազ. ԱՄՆ դոլար)

 

Արտահանում

 Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2019թ․

442.9

17584.8

2020թ․

43.9

21009.9

2021թ․

97.0

21507.0

Արտահանվող հիմնական ապրանքներ

Արտահանման հիմնական ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ:

Ներմուծվող հիմնական ապրանքներ

Ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր:

 

Թարմացված է 22.11.2022թ․

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: