• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին եւ Հունաստանի արտգործնախարար Դմիտրիս Դրուցասին

02 հլս, 2025

Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Նիկոսիայում էր գտնվում պետական այցով Կիպրոս ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին:

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Կիպրոսի Նախագահի պետական այցը Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանի Նախագահի պետական այցը Կիպրոս, Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Մարկոս Կիպրիանուն անդրադարձան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաեւ կիպրական հիմնահարցի եւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Հունվարի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցասի հետ:

Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարները գոհունակությամբ նշեցին, որ ՀՀ Նախագահի պետական այցը Հունաստան նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ պետությունների եւ ժողովուրդների հարաբերություններին ու տարբեր ոլորտներում փոխգործակցությանը:

Նախարարներ Նալբանդյանն ու Դրուցասն անդրադարձան Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին, ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցություններին, վիզային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցերի:

Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:
Հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի ունեցավ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը իր կիպրացի եւ հույն գործընկերներին հրավիրել է այցելել Հայաստան:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: