• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Զինված ուժերի 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Հունաստանում

07 հլս, 2025

 Հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: 

Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ:
Երեկոն սկսվեց Հայաստանի եւ Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը:
 
ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության եւ ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:
 
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» եւ «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգեւատրվեցին հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաներ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Էմմանուիլ Քսիդերիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պատվավոր պետ, գեներալ-մայոր Գեորգիոս Բասիակուլիսը, ՑԶ ռազմական ակադեմիայի պետ, Ռազմաօդային ուժերի գնդապետ Միխալիս Կոռոսը, ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ:
 
Պարգեւատրված հույն սպաները հանդես եկան շնորհակալական խոսքով` շեշտելով երկու ժողովուրդների միջեւ առանձնահատուկ հարաբերությունների փաստը, հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը երկու կողմերի համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: