• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ սփյուռքահայ դիմորդների ընդունելության մասին 2012-2013 ուսումնական տարվա համար

18 հունիսի, 2012

 

Հունաստանում

 

Հայաստանի Հանրապետության դեսպանություն

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է 2012-2013 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ սփյուռքահայ դիմորդների ընդունելության մասին:

 Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության» կարգի համաձայն:

Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ կառավարության կողմից պետական պատվերի շրջանակներում հատկացվել է 70 համալսարանական (բակալավր) տեղեր, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտույթունների համար դիմորդները:

Պետական պատվերի տեղերից բացի, նույն կարգի համաձայն, սփյուռքահայ դիմորդները հնարավորություն ունեն ընդունվել նաև վճարովի համակարգ, այդ թվում նաև քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետը ս.թ. հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 24-ն է:

Հայոց լեզվին բավարար տիրապետելու և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ դիմորդներն ընդունվելու են բուհերի նախապատրաստական բաժանմունք՝ ուսուցման մեկ տարի ժամկետով: Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումն սկսել առաջին կուրսից:

 Գիտելիքների ստուգմանը մասնակցելու համար դիմորդի ներկայությունը Երևանում օգոստոսի 24-ից պարտադիր է:

Նախապատրաստական բաժանմունքում և ասպիրանտուրայում ուսանելու համար փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 9-ից նոյեմբերի 9-ը:

 

Դիմորդից պահանջվող փաստաթղթերի ցանկն է՝

1. Դիմում ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով, որում պետք է նշված լինի ընտրված բուհը և մասնագիտությունը

2. Անձնագրի պատճեն

3. Ծննդյան վկայականի պատճեն՝ հայերեն (ռուսերեն կամ անգլերեն) թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված, կամ մկրտության թուղթ

4. Կրթության վկայականի պատճեն՝ կնքված Ապոստիլ կնիքով, հայերեն (ռուսերեն կամ անգլերեն) նոտարի կողմից վավերացված թարգմանությամբ՝ նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված քննությունները

5. Ինքնակենսագրություն (CV)՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով

6. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին՝ հայերեն (ռուսերեն կամ անգլերեն) թարգմանությամբ և վավերացված նոտարական կարգով

7. դիմում-հարցաթերթիկ

8. 4 հատ լուսանկար (3x4)

 

Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են նաև ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների ցանկ՝ նշելով հրատարակման ամսաթիվը և վայրը, 2-3 հրապարակումների պատճենը:  

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0037410 58-13-91 հեռախոսահամարով կամ այցելել www.edu.am կայքը, Միջազգային կապեր-Սփյուռք բաժինը, որտեղից կարող եք ներբեռնել դիմումը և դիմում-հարցաթերթիկը:

Դիմումները և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել spyurq@yahoo.com էլ-հասցեին՝ վերը նշված ժամկետներում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: