• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հիմնադրման 138-ամյակի տոնակատարություն Ալեքսանդրուպոլիսում

27 հունվարի, 2013

2013թ. հունվարի 27-ին Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում մեծ շուքով նշվեց Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հիմնադրման 138-ամյակը:

Ալեքսանդրուպոլիսի թաղային խորհրդի, Հայ կրթական և մշակութային «Համազգային» միության տարածքային ստորաբաժանման և հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերով կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաև շրջանի իշխանությունների, եկեղեցու և զինվորականության հույն ներկայացուցիչներ:

Միջոցառումներին մասնակցում էին նաև շրջանի Կոմոթինի, Կավալա և այլ քաղաքների թաղային խորհուրդների ու հայ համայնքի ներկայացուցիչները:

Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպս. Տողրամաջյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ, կատարվեց եկեղեցում ծառայած կղերաց դասի անցավոր ներկայացուցիչների հոգեհանգստյան արարողություն, մատաղօրհնություն:

Եկեղեցուն կից սրահում կազմակերպվել էր տոնավաճառ և համայնքի ներկայացուցիչ նկարիչ Արմեն Ստեփանյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Տոնակատարությունը շարունակվեց «Թրաքի պալաս» հյուրանոցային համալիրի դահլիճում, որտեղ ելույթ ունեցան համայնքի շնորհալի երաժիշտները, ասմունքողները, պարի համույթը, կիրակնօրյա հայկական դպրոցի երգչախումբը, Հայաստանից հրավիրված երգչուհի:

Ողջույնի խոսքով հավաքվածներին դիմեցին Հունաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանը, Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպս. Տողրամաջյանը, Ազգային վարչության ներկայացուցիչ Հեքի Աղաբաբյանը, որոնք իրենց ելույթներում ընդգծեցին հայապահպանության, կրթության, մշակույթի, կրոնի կարևորությունը հայ ժողովրդի և մասնավորապես սփյուռքի համար, միասնության ու համախմբման անհրաժեշտությունը արդի ժամանակահատվածում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: