• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն

28 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 28-ին Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կայացավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ, Ռազմածովային ՈՒժերի փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կոնստանտինոս Գինիսը, Հունական նավատորմի հրամանատար, փոխծովակալ Կոնստանտինոս Մազարակիս-Էնյանը, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Արիստիդիս Կալոգերոպուլոսը, խորհրդարանականներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների խմբով, հունահայ և հունական ազգային-քաղաքական, հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Պաշտոնական հյուրերը զինվորական պատիվներով ընդունվեցին Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտների, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության արի-արենույշների խմբերի կողմից:

Միջոցառումն սկսվեց ազգային հիմներով, հայ և հույն կուրսանտների կատարմամբ: Օրվա խորհրդի, ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

Այնուհետև բեմ հրավիրվեց Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետը, ում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի կողմից հանձնվեց պատվո հուշատախտակ: Իր ելույթում գեներալ Կոստարակոսն ընդգծեց, թե հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման պետք է զարգանա և ամրապնդվի` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների, շեշտեց, թե պատիվ է Հունաստանում ունենալ գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների:

Հաջորդաբար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանի համաձայն, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետի մասնակցությամբ հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալով:

Պարգևատրմանը հաջորդեց ՀՀ ԶՈՒ զինանշանով հատուկ պատրաստված տորթի կտրումը` Ազգային Պաշտպանության և Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբերի պետերի, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետի կողմից:

Վերջում իրականացվեց պաշտոնական հյուրասիրություն` հայկական և հունական խոհանոցի տարրերով, ինչն ուղեկցվեց ազգային և ռազմական երգերի կատարմամբ:
Միջոցառումն անցավ բացառիկ բարձր ներկայացուցչական մակարդակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: