• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրություն Աթենքում

18 փետրվարի, 2013
«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրություն Աթենքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2013թ. փետրվարի 18-ին Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի ունեցավ 2012թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից` ռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի ու սցենարիստներ Արմեն և Արեն Վաթյանների «ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է Մեծ եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած Կարապետ Փամբուկչյանի մասին, որը ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ Հայրենիքի հետ կապը, վերադարձնել ազգային արմատներին տղային ու թոռանը:

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը նախաձեռնել է տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքաներում անցկացնել մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` համապատասխան ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրված էր Հայաստանին ու անցավ Հունաստանի մայրաքաղաքում:

Բազմամարդ միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:

Միջոցառումը կազմակերպվել էր կինոփառատոնի տնօրինության և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով: Ֆիլմի բարձրորակ ձայնագրությունը ապահովել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը, հունարեն ենթագրերը` ՀՀ դեսպանությունը:

Ծանոթություն. Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այդ երկրների կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը:

Առաջին փառատոնը կայացել է 2012թ. հոկտեմբերի 5-ից 12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում: Այն անց էր կացվում Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո: 2013թ. աշնանը կայանալու է հերթական փառատոնը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: