• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արցախյան շարժման 25-ամյակին և Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Աթենքում

27 փետրվարի, 2013

2013թ. փետրվարի 27-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և երկրում գործող հայկական համայնքային կառույցների կազմակերպությամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին և Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Հունաստանում Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների կողմից հոգեհանգստյան արարողություն անցկացվեց` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպս. Տողրամաջյանի գլխավորությամբ:

Հավաքվածների առջև ելույթներով հանդես եկան Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը:

ՀՀ դեսպանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ «Սումգայիթի եղեռնագործության զոհերի հիշատակը խնկարկելով` հպարտությամբ պիտի արձանագրենք նաև Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Շարժում, որի նվիրյալների աննկուն ոգին չկոտրեց անգամ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը, իսկ անհագուրդ թշնամու սանձազերծած պատերազմի բովում այն թրծվեց, էլ ավելի զորացավ ու դարձավ անպարտելի: Համախմբվածության նույն ոգով և նույն նվիրումով է, որ պետք է ամենքս ջանանք բաղձալի ավարտին հասցնելու հերոսացած բոլոր հայորդիների սկսած հայրենանվերգործը: Մեր սրբազան պարտքն է` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով ու բարեկեցիկ ապրելու Արցախահայության իրավունքը: Հանուն մեր նախնյաց, հանուն Սումգայիթում մարտիրոսված մեր ազգակիցների և գոյամարտում հերոսացած ազատամարտիկների հիշատակի:»

Դեսպան Ղալաչյանը և ՌԱԿ ներկայացուցիչ Խաչիկ Ոսկերչյանը դեսպանության և հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ զետեղեցին «Զանգակ» հուշակոթողին: Հնչեցին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգերը:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց Ազգային Վարչության ատենապետն ու անդամներ, Հունաստանում ՀՅԴ և ՌԱԿ կուսակցական կառույցների ղեկավարությունը, “Հայաստան” համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետը և անդամներ, Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահն ու վարչության անդամներ, հունահայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Երեկոյան կայացավ հունահայ երիտասարդության բողոքի ցույցը ոստիկանական ուժերով շրջապատված Ադրբեջանի դեսպանության առջև: Մոտ մեկ ժամ կայացած ցույցի ընթացքում երիտասարդները, եռագույն դրոշների ներքո, բարձրախոսով վանկարկում էին պահանջատիրական և ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ: Ցուցարարները կրում էին «Ալիև, դադարեցրու ագրեսիան. Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է» ու «Կասեցնել հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից» անգլերեն և հունարեն պաստառներ: Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին հանձնվեց բողոքի նամակ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: