• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Աթենքում անցկացվել է Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիներին նվիրված գիտաժողով

06 մարտի, 2013

Աթենքի Պանդեո համալսարանի «Սակիս Կարայորղաս» դահլիճում մարտի 6-ին անցկացվել է Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիներին նվիրված գիտաժողով:

Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը եւ Պանդեո համալսարանը, գլխավոր բանախոսը` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գրիգորիս Ցալտասը եւ նրա տեղակալ, պրոֆեսոր Վանգելիս Պրոցասը:

Ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, համալսարանի արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խրիստոտուլոս Յալուրիդիսը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի դասախոս Ստելիոս Բերակիսը:

ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրել է ԼՂՀ հիմնահարցի ու հակամարտության ծագման պատմությունը, կարգավորման ներկա փուլը` մասնավորապես նշելով. «ԼՂՀ անկախացման պահից սկսած Հայաստանը կառուցել է իր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ` որպես դե-ֆակտո կայացած պետության հետ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համագործակցությունը կարգավորված է տասնյակ երկկողմ պայմանագրերով, որոնք ընդգրկում են սոցիալական, մշակութային, տնտեսական, ֆինանսական, իրավական, պաշտպանության ոլորտները: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ուժի կիրառման սպառնալիքները` Հայաստանը մշտապես պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին` Ադրբեջանի ռազմական ագրեսիան հետ մղելու եւ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու գործում»: Անդրադարձ է կատարվել նաեւ Սումգայիթյան ոճրագործությանը:

Օրվա գլխավոր բանախոս` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կատարելով պատմական ակնարկ, մանրամասնորեն ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումները ներկա իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացների ու հեռանկարների վերաբերյալ: Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է, որ արցախահայությունը վճռական է այն հարցում, որ պատմությունը հետընթաց չի արձանագրում, եւ ներկա դրությունը հնարավոր չէ վերադարձնել ելակետին: Անդրադառնալով Ադրբեջանի անհանդուրժողական, ապակառուցողական կեցվածքին` նա նշել է, որ «ապրում են 21-րդ դարում եւ ականատեսն են իրողությունների, երբ խնդիրները լուծվում են կամ փորձ է արվում դրանց լուծումը գտնելու քաղաքակիրթ երկխոսության հարթակում, եւ հիմք է ընդունվում ոչ թե կողմերից մեկի, այլեւ բոլորի շահերը»: Անդրադառնալով հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակներին` Ղուլյանը նկատել է, որ «ստեղծված իրավիճակում չենք կարող հուսալ, որ Ադրբեջանը կճանաչի եւ կհարգի ԼՂ ժողովրդի ինքնորոշումը, թեեւ դա կլիներ հարցի լուծման ամենաընդունելի տարբերակը: Ուստի մնում է առաջարկել, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը, այդպիսով կանխի անկայունության վտանգը, հնարավորություն ստեղծի, որպեսզի Ադրբեջանը եւ Արցախը որպես իրավահավասար կողմեր, քննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ գտնեն լուծումները»:

ԼՂՀ ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին միջազգային հանրության դերակատարությանը, Հունաստանի դիրքորոշմանը, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններին, Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը:
Ցուցադրվել է Արցախի մասին պատմող տեսաերիզ:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Ազգային վարչության, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի, ՌԱԿ-ի շրջանային վարչության, ՀԲԸՄ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի, Հայ Կապոյտ Խաչի, Համազգայինի, ՀՄԸՄ, ՀՀԴ երիտասարդական միության, հույն գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ ու լրագրողներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: