• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդես Բելգրադում

21 մարտի, 2013

Մարտի 21-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը եւ Սերբիայի հայկական միությունը` Աթենքում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Բելգրադի «Ռուսական տան» մեծ դահլիճում անցկացվող հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը կրում է «Հայաստան` բիբլիական երկիր Արարատի ներքո» խորագիրը:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Սերբիայի արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ ու լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայի հայկական միության նախագահ Սամվել Այվազյանը եւ «Ռուսական տան» տնօրեն Միխայիլ Դենիսովը: ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ընթերցեց ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղերձը:

Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչն ընթերցեց Հայաստանին նվիրված բանաստեղծություններ:

Միջոցառումը լայն արձագանք գտավ սերբական ԶԼՄ-ներում: Կենտրոնական «ՌՏՍ», ինչպես նաեւ «Ստուդիո-Բ» եւ «Փինք» հեռուստաալիքները ցուցադրեցին տեսանյութեր բացման արարողության վերաբերյալ` Հայաստանի, հեղինակի ու լուսանկարների մասին մանրամասներով: Ցուցահանդեսին անդրադարձավ նաեւ Սերբիայի տպագիր մամուլը, մասնավորապես` երկրի առաջատար թերթերից «Պոլիտիկա» օրաթերթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: