• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

05 մայիսի, 2013

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013 թ. հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) համար: Մրցույթը նվիրվում է ՀՀ ԳԱԱ 70 – ամյակին:

Սահմանված են մրցանակներ 12 անվանակարգերում.

□ ‎ֆիզիկա
□ մաթեմատիկա և մեխանիկա
□ ինֆորմատիկա
□ տեխնիկական գիտություններ
□ քիմիա
□ կենսաբանություն
□ պատմություն
□ սոցիոլոգիա և իրավագիտություն
□ երկրաբանություն
□ արվեստ, լեզու և գրականություն
□ տնտեսագիտություն
□ հայագիտություն և ազգագրություն

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ:
Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին կարող են ներկայացվել միայն 2011–2012 թվականներին հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն: Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2013թ. սեպտեմբեր ամսին:
Հաղթող են ճանաչվելու այն հեղինակները (հեղինակային խումբը), որոնց գիտական աշխատանքները վերաբերվում են գիտության տվյալ բնագավառի ժամանակակից թեմաներին և կունենան գումարային ամենաբարձր ազդեցության գործակից (Impact Factor) և ամենաշատ հղումներ։
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը կարելի է ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ Հիմնադրամի կայքի միջոցով http://sdfund.sci.am.
Փաստաղթերի ներկայացման ժամկետը 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:
Հասցեն: 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, Երևան, Հայաստանի Հանրապետություն:
Հեռ. +(37410) 527530, +(37410) 583691:

«Լավագույն գիտական աշխատանք»-ի համար Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կողմից 2013թ. հայտարարած մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

1. հայցողի դիմում-հայտը,
2. գիտական խորհրդի որոշումը
3. անձնագրի և սոցիալական քարտի պատճենը,
4. բանկային անձնական հաշվի համարը
5. կենսագրական տվյալները (resume/CV),
6. վերջին հինգ տարում հրատարակված աշխատանքների ցանկը,
7. երաշխավորագրեր՝ տրված 3 մասնագետների կողմից (նախընտրելի է, որ նրանցից մեկը լինի արտասահմանից): Երաշխավորագրերը ներկայացնել մասնագետի ստորագրությամբ,
8. մրցանակի ներկայացվող աշխատանքը:

Փաստաթղթերը ներկայացնել մեկ օրինակով և էլեկտրոնային կրիչով: 5-6 կետերում նշված փաստաթղթերը պետք է վավերացված լինեն իրավասու մարմնի կողմից:

Եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որն արտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված լինի համահեղինակների կողմից:
Հարցերի պարզաբանման համար դիմել ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»:
Երևան, 0019, Բաղրամյան պողոտա, 24, հեռ.՝ 52-75-30, 58-36-91

Մրցութային հանձնաժողով

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: