• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Աթենքում

26 մայիսի, 2013

2013թ. մայիսի 26-ին Աթենքի «Արղոնավտե-Կոմնինի» սրահում ՀՀ դեսպանության և ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի համակազմակերպմամբ կայացավ ՀՀ Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր երեկոն:

Բանախոսությամբ հանդես եկավ պրն. Քերոբ Էքիզյանը: Երիտասարդության խոսքը փոխանցեց ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչ Գևորգ Ավագյանը:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը:

Իր խոսքում ՀՀ դեսպանը մասնավորապես ասաց. «Հիրավի, հաղթական է մայիսը հայ ժողովրդի համար. այն մեր տարեգրության մեջ ամրագրել է բազում նվաճումներ, որոնք ցայսօր էլ նշվում են հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության կողմից. Մայիսյան եռատոն` հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրում և Արցախի բանակի ստեղծում: Ժամանակի կեսդարյա աղեղով կամարված այս հաղթական իրադարձությունների հենքը նույնն է` հայի արդարապահանջ ու անկոտրում ոգին: Այդ ոգին սնող ազատատենչ մտքի բացառիկ դրսևորումն էլ մեր պապերի արյամբ շաղախված Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն են, որ դարձան գալիք սերունդների ոգեշնչման անսպառ աղբյուր և հնարավորություն ընձեռեցին ավելի քան կես հազարամյա ընդմիջումից հետո վերականգնելու հայոց պետականությունը:»

Մշակութային մասում հնչեցին հայրենասիրական երգեր ժողովրդական գործիքների համույթի և ՀՅԴ պատանեկան միության երգչախմբի կատարմամբ: «Համազգայինի» պարախումբը հանդես եկավ «Կապույտ թռչուն», «Սարդարապատ» և «Քոչարի» պարերով:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորեն եպս. Տողրամաջյանը, Հունաստանի հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Վիգեն Չոլաքյանը, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ներկայացուցիչը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայոց ազգային վարչության, ՀՅԴ կառույցների, Հայ Կապոյտ Խաչի, Համազգայինի, ՀՄԸՄ ներկայացուցիչները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: