• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայ լեզվի և գրքի երեկո» խորագրով ցուցահանդես Աթենքում

01 դեկտեմբերի, 2013

2013թ. դեկտեմբերի 1-ին Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու «Հայկազյան» սրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանավորությամբ կայացավ եկեղեցու «Արևիկ» գրատան կողմից կազմակերպված ցուցահանդես «Հայ լեզվի և գրքի երեկո» խորագրով:

Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատվելի Վիգեն Չոլաքյանը ներկայացրեց «Արևիկ» գրատան ստեղծման և Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և Լիբանանից նոր գրքերով համալրման պատմությունը, երախտագիտություն հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` ցուցադրված գրքերի մի մասը տրամադրելու համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանը: Կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը` նա նշեց հայ գրքի ու մայրենիի կարևոր դերը հայապահպանության գործում և հաջողություն մաղթեց ցուցահանդեսի կազմակերպիչներին իրենց ձեռնարկած և ապագայում ձեռնարկելիք ազգանվեր գործունեության մեջ:

Ելույթով հանդես եկան Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու մանկապարտեզի սաները, տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, հունահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մեծ թվով հայրենակիցներ:

Հունաստանում ՀՀ դեսպանությունը ևս մասնակցեց ցուցահանդեսին Հայաստանից բերված գեղարվեստական գրքերով և դասագրքերով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: